Լրագրողներն ընդդեմ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջիկա նիստի օրը կորոշվի հունվարի 15-ից հետո, երբ պատգամավորները կվերադառնան արձակուրդից: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են հանձնաժողովից:
2013թ. դեկտեմբերի 24-ից հանձնաժողովի վարույթում է գտնվում «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Գործով զեկուցող է նշանակված հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը, ով հանձնաժողովին պետք է ներկայացնի որոշման նախագիծ:
Ազգային ժողովի միջանցքում Մ.Բադեյանը, ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա՛: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։ Տարեվերջին հանձնաժողովին դիմել են նաև մի խումբ լրագրողներ՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի: Այս դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցին ևս անդրադարձ կլինի առաջիկայում:
Մանրամասները այստեղ`