Ինչու ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել «Ոսկու շուկայում» տեղի ունեցած դեպքերի առիթով

«Ոսկու շուկայում» տեղի ունեցած դեպքերի առիթվ քրեական գործ չի հարուցվի: Ի պատասխան 168.am-ի հարցմանը՝ ՀՀ ոստիկանությունից հայտնել են. «2014 թ. հոկտեմբերի 1-ին և 6-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ստացվել տարբեր լրատվամիջոցներում տպագրված հոդվածները «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից տոնավաճառի սեղանիկները կոտրելու մասին։

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր և 07.10.2014 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Որոշման օրինականությունը ստուգելու համար նյութերն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատախազություն»։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:

 

Տեսանյութեր

Լրահոս