Հայաստանի ապրանքները ԵՏՄ կանցնեն Վրաստանով, առանց տնտեսվարող սուբյեկտների համար մաքսային հետևանքների. 1in.am
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրման կապակցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունն իրականացրին համաժողով «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով: Միջոցառմանը ներկա ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը պատասխանել է մի քանի քաղաքացիների հարցերի, որոնցից մեկը վերաբերում էր ԵՏՄ-Հայաստան ընդհանուր սահմանի բացակայությանը, հաղորդում է 1in.am-ը:
Նա նշել է, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրում հստակ գրված է, որ Հայաստանի և ԵՏՄ անդամ երկրների միջև չի լինելու մաքսային սահման, ինչը նշանակում է, որ Հայաստանի կողմից արձանագրված ապրանքները ԵՏՄ-ում չեն անցնում ոչ մի մաքսային գործընթաց, նույնը վերաբերում է հակառակ գործընթացին: Միայն մեկ փաստաթուղթ է, ըստ նրա, լրացվում՝ տարանցիկ հռչակագիր, որը Վրաստանի տարածքով անցնելու համար է, այն իր մեջ չի պարունակում մաքսային հետևանք մեր տնտեսվարող սուբյեկտների համար: «Մեկ այլ միջոցառում ևս նախատեսված է. երբ մենք անցնում ենք այլ երկրի տարածքով, մենք ունենք ռիսկեր, որ մենք ապրանքներին կավելանա այլ երկրի ապրանք, ուստի մեր պայմանագրում նախատեսված է, որ հատուկ նույնականացման պիտակ են ունենալու և որևէ մաքսային ձևակերպում չեն անցնելու: Դա հստակ է, ու իսկապես մենք կհետևենք, դրա համար կան բազմաթիվ գործիքներ նախատեսված»,- ասել է Մինասյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: