58-ամյա Էդիկ Ենոքյանը, 2013թ. փետրվարից մինչև ապրիլը վերը նշված հյուրանոցը պահել, ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց` Ք. Հարությունյանին և Ս. Խալաթյանին, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Բերման ենթարկելու պահին Վաչագան Ղ.-ն իր մոտից նետել է սանտեխնիկական բանալի և դրամապանակ, որի մեջ կար երկկողմանի պտուտակահան, թվով 5 հատ երկաթե ձողեր` մոտ 10 սմ երկարությամբ, վերջնամասերը կորացված, իսկ բռնակները փաթեթավորված անգույն մեկուսիչով, ձող, մի կողմի վերջնամասը տափակեցված, իսկ վերջնամասին ամրակցված կոր ելուստով մետաղական մաս, պտուտակահանի բռնակ, 5 տարբեր չափսերի բանալիներ, մեկ երկաթե կլոր մետաղյա մաս` ելուստով:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել:
Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա անցկացնող ակտիվիստներից բերման ենթարկվեց ևս մեկը՝ Սևակ Մամյանը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։
Համլետ Գ.ն իրեն վատ է զգացել և նստել Ե. Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի բակում գտնվող նստարանին ու ննջել, այդ ընթացքում զգացել է, որ մի անծանոթ տղամարդ իր գրպանից հանել է բանկային քարտը, որի հաշվեհամարին եղել է 100.000 դրամ, և գաղտնագիրը ու հեռացել:
ամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 49-ամյա Արթուր Սերոբյանը Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր հուշակոթողի դիմաց, իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 20 ՏՕ 887 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:
«Պահանջում ենք կասեցնել ուսման վճարների թանկացումը: Փորձել ենք կապ հաստատել փոխնախարարի հետ, բայց հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ոչ ոքի չի հաջողվում հանդիպել նրան»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:
Պաշտպանը վստահ է, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական»:
Օգոստոսի 7-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1977 թ. ծնված Կարեն Այվազյանին բուժօգնություն ցույց տալու, բայց նա մահացած է եղել:
ՀՀ ոստիկանապետի հրամանով Կարեն Հակոբյանն ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ:
Այս ընթացքում ազատամարտիկները մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սակայն, Խաչատուր Խաչատրյանի խոսքով, իրենք շոշափելի արդյունքներ այդպես էլ չեն տեսել՝ չնայած եղել են խոստումներ:
Վ. Համբարձումյանը աշխատում է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ, և առաջիկայում պետք է տեղի ունենար նրա հարսանիքը:
Nyut.am-ի հարցերին պատասխանել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենը` Ռուզան Տոնոյանը (Վանո Սիրադեղյանի տիկինը):
Երևանի ավագանու որոշմամբ՝ վճարովի ավտոկայանատեղերի ձևավորումը բնակչության շրջանում մեծ աղմուկ է առաջացրել: Պարբերաբար խոսվում է որոշման ապօրինությունների մասին: Խոսվում է նաև այն մասին, որ մասնավոր ընկերության կողմից տեսանկարահանում իրականացնելը խախտում է մարդու իրավունքներն այն իմաստով, որ մասնավոր ընկերությունն իրավունքի չունի անձանց մասին տեղեկություններ հավաքելու, պահելու:
Խորհրդային կարգեր, որպես այդպիսին, գյուղում պաշտոնապես չկան, սակայն խորհրդային միության և առաջնորդի պաշտամունք` որքան ուզես:
75-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
«Մենք սահմանամերձ գյուղ ենք, առանց այդ էլ դժվարություններն ավելի շատ են, քան այլ գյուղերում, հիմա էլ մեզ կտրում են արտաքին աշխարհից: Տրանսպորտ չկա: Քաղաք գնալու համար կամ պետք է ժամերով փողոցում կանգնես, որ ծանոթ մեկը գա քեզ տանի, կամ էլ պետք է տաքսի նստես»:
Գյումրեցին երբեք չի ընդունել և հուսամ` ապագայում էլ չի ընդունի ներկայումս մոդայիկ համարվող օտարածին, վատը սերմանող խեղկատակությունները, որը, ցավոք սրտի, արվեստ են կոչում …
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը, որի ընթացքում քննվել են նախաքննական մարմինների կողմից դատարանին ներկայացված ապացույցները:
Շիրակի մարզի Տուֆաշեն և Հայրենյաց համայնքների միջհամայնքային ճանապարհը անանցանելի է:
Երեկ երեկոյան Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացված հումորային ակցիայի ժամանակ ոստիկաններն առգրավել էին հերթական վրանը: Այսօր այն դեռևս չի վերադարձվել ակտիվիստներին:
Համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շարունակական աջակցության շրջանակներում 2013թ. օգոստոսի 7-ին Երևանի համայնքային ոստիկանության հենակետերին նվիրաբերվեց տասնհինգ համակարգիչ:
Եթե հեռուստաընկերությանը կամ նրա գործունեությունը ուղղորդող տնտեսվարող սուբյեկտներին մտահոգել է պիտակավորումը կիրառելու պահանջը, որի բեռը, ի դեպ, կրում է պետությունը, ապա միանգամայն հասկանալի է նրանց դիմադրությունը շարունակելու առանց փաստաթղթերի ստվերում աշխատելու և դրանով իսկ ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ անհավասար մրցակցային դաշտ ձևավորելու հարցում:
Ժամը 17:50-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Ալավերդի քաղաքի ՄԱԴԱՆ թաղամասի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և ըստ տեղեկությունների կա զոհ:
Օգոստոսի 7-ին ժամը 08:45-ին Գյումրու շտապբուժօգնության կայանից Շիրակի մարզի քննչական բաժինը ահազանգ է ստացել, որ Շիրակացի 2 հասցեում գտնվող Կաթի գործարանի կենտրոնական մուտքի դարպասի դիմաց հայտնաբերվել է դիակ:
2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 267 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 8-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Մի շարք ձերբակալություններ են տեղի ունեցել Դատական դեպարտամենտում:
Օգոստոսի 2-ին ոստիկանության ՔՀԳ վարչություն է դիմում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 33-ամյա մի կին: