
Բողոքող բնակիչները փորձեցին ուժով մտնել կառավարության շենք (տեսանյութ)

Այսօր կառավարութչյան շենքի առջև հավաքվել էին գերակա շահից տուժած ՀՀ քաղաքացիները և պահանջում էին իրենց բնակարանները։ Այստեղ էին Երևանի տարբեր փողոցների և տարբեր ընկերություններից տուժած բնակիչներ։ Քանի որ կառավարության աշխատակազմից ոչ ոք չմոտեցավ նրանց, ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասը։ Միայն այդ ժամանակ նրանց մոտ իջավ ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը և բանակցություններից հետո ընդունարան հրավիրեց միայն «Գլենդել հիլզից» տուժածներին, իսկ լրարգրողներին արգելեց մուտք գործել ընդունարան և ներկա գտնվել քաղաքացիների հետ քննարկմանը: Նկատենք, որ այլ ընկերությունների պատճառով անտուն մնացածներին ընդունելության չհրավիրեցին:
Միաժամանակ ցուցարարները փորձեցին ուժով մտնել կառավարության շենք, սակայն ոստիկանները ետ մղեցին նրանց։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Գլենդել հիլզ» ընկերության համար գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոսատացել է զբաղվել խնդրով: Վարչապետի և քաղաքացիների հանդիպմանը միացել է նաև «Գլենդել Հիլզ» ընկերության սեփականատեր Վահե Յակուբյանը: