
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 16-17-ին , 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ անձրև:
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 16-20-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Հոկտեմբերի 16-17-ին , 18-ի գիշերը սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն:
Հոկտեմբերի 18-ի ցերկը, 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Երևանի հոկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 29.00C (2007թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 0.50C (1990թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.90C:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն