Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վոլինկինին և Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Վ.Գլագոլևին, ինչպես նաև նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին:
Վանաձորում, այսօր՝ օգոստոսի 7-ի լուսադեմին, արտառոց դեպք է տեղի ունեցել:
Նախագծում նշվում է, որ քաղաքացիների դեպքում այդ տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկը, պաշտոնատար անձանց պարագայում’ մինչև հարյուրհիսնապատիկը, իսկ իրավաբանական անձանց’ երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկը: Տուգանքի չափերը ավելանալու, եթե արարքը կատարվի լրատվամիջոցների օգտագործմամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 5-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին:
Քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող Սուրեն Սահակյանը այժմ հետազոտություն է անցնում հիվանդանոցում:
Այսօր առավոտվանից Գեղարքունիքի Լիճք գյուղ է ժամանել «Տեխնոման» ՍՊԸ անվամբ մի կազմակերպություն, ով գյուղի բնակչությանը ցույց է տվել բնապահպանության նախարարության թույլտվությունը տնօրրինելու` գյուղի տարածքում գտնվող հանքային ջրի բնական պաշարները: Գյուղն այս պահին պայքարում է կանխելու, այսպես կոչված, օրինական թույլտվությունը իրագործելու կազմակերպության ջանքերը:
Երեկ՝ օգոստոսի 6-ին, ժամը 19:00-ին իրականացվեց «Գրավել պայմանական շինությունը կամ պարալիզացնել պայմանական օբյեկտի աշխատանքը» քաղաքացիական գործողության տեսական և գործնական պարապունքներ: Որպես պայմանական շինություն ընտրված է Երևանի քաղաքապետարանը:
Օգոստոսի 5-ին սկսվել է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուների առաջադրումը:
Այսօր` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
2013 թ. օգոստոսի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում շարունակվեց Տիգրան Վայրանի ինքնասպանության գործով դատաքննությունը, որի ընթացքում կողմերը հանդես եկան ճառերով:
Հուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքերում զինծառայող Արման Հովսեփի Մուրադյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Զավենի Ավետիսյանը:
Պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորի գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր ժամը 12-ին նշանակված նիստը հետաձգվեց՝ պաշպանների բացակայության պատճառով:
Օգոստոսի 08-ին, 10-ին շրջանների զգալի մասում, 09-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն հ/կ-ն պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի դեմ: Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության facebook-յան էջից…
Օգոստոսի 6-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի մաքսատան տարածքից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Սվետլանա Մ.-ն, որը 2010 թ. հոկտեմբերի 14-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը զրույց է ունեցել «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենի հետ. իրենք ընդունում են, որ վճարովի ավտակայանատեղերի հարցում բացթողումներ կան, և որ դրանք պետք է շտկվեն:
Օգոստոսի 6-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լ. Դավթյանին, ամուսնու եղբոր` 1978 թ. ծնված Արտակ Ա.-ի տանը, ծագած վիճաբանության ժամանակ, կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ հասցրել և վնասվածքները պատճառել է ամուսինը` 1976 Արսեն Ա.-ն:
Ազատամարտիկը դատարանին փաստաթղթեր էր ներկայացրել, որ կամավոր ընդգրկվել է չորրորդ գումարտակի կազմում, ուներ այն տեղեկանքները, որոնցում նշված էր, որ մասնակցություն է ունեցել մարտերին, իսկ 1994 թվականի ապրիլին վիրավորվել է արկի պայթյունից, ստացել է բեկորային վնասվածքներ և կոնտուզիա:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով ГАЗ 53-ը, որը աղբատար ավտոմեքենա է, կողաշրջվել է:
«Տոյոտա Լանդ Քրաուզեր Պրադո» մակնիշի 77 VA 001 համարանիշի ավտոմեքենան, Իսակովի պողոտայում` Ոստիկանության զորքերի 10-33 զորամասի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել մայթեզրին եղած ծաղկապատ գազոնում:
Յոթ Եկեղեցիների քաղաք. այսպես էին կոչում Գյումրին նախկինում: Հիմա էլ քաղաքը հայտնի է իր եկեղեցիներով, սակայն, ցավոք, եկեղեցիներից դեռևս ոչ բոլորն են կանգուն վիճակում: Ճարտարապետական զարմանալի և տարբերվող առանձնահատկություններ ունեցող քաղաքում եկեղեցիները միշտ ունեցել են իրենց ուրույն տեղը:
Այս տարվա հունիսի 13-ին Երևանի Արաբկիր վարչական տարածքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման արդյունքում բազմաթիվ սպառողներ ավելի քան 24 ժամ հոսանքազրկվել են
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մտադիր է կառավարությունից 100 մլն դրամ խնդրել՝ մարզական գույք ձեռք բերելու համար: Կառավարության օգոստոսի 8-ի նիստում նախարար Յուրի Վարդանյանը կներկայացնի որոշման նախագիծը:
Ըստ «Պրայմ Կրայմ»-ի նոր տեղեկությունների՝ Դաթոն ձերբակալվել է Ռոստով մտնելիս։ Այնտեղ նա պետք է հանդիպեր իր «գործընկեր» Ալեքսեյ Զլակոմանովին (մականունը՝ Զլակ)։ Այնտեղից նրանք երկուսով պետք է մեկնեին Մոսկվա՝ գողական հավաքին մասնակցելու համար։ Դաթոն և Զլակը համարվում են գողական աշխարհի վրացական կլանի ներկայացուցիչներ։
Կյանքի 84-րդ տարում մեզանից հեռացավ բարերար և ազգային գործիչ Կարապետ Գալֆայանը։
Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ -ի, ՔԿՀ-ի և պետական ռեգիստրում իրականացվող բարեփոխումների նպատակն ավելորդ քայլերի վերացումն է նշված համակարգերից:
Հայաստանի հայրիկներն ու մայրիկներն իրենց որդիներին առավել շատ նախընտրել են կոչել Դավիթ (514), ապա Նարեկ (451), Գոռ (272), Հայկ (244), Ալեքս (228), Արման (184), Տիգրան (183), Էրիկ (176), Սամվել (175) և Ալեն (169):
Աբովյան քաղաքի Հանրապետության 36 շենքի բնակչուհի Ժաննա Ավետիսյանից ահազանգ էինք ստացել, որ իրենց շենքի դիմաց գտնվող կանաչապատ տարածքը Աբովյանի քաղաքապետարանը վաճառել է Նաիրյան 2 շենքի բնակիչ, քաղաքապետարանի աշխատակից Աշոտ Գյուլումյանին:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին հասցեագրված բաց նամակ է հրապարակվել, որտեղ հեղինակը նշում է, որ արդեն 40 օր է՝ ինքը իր նկատմամբ սեռական բնույթի հանցագործության մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել մինչ օրս ոչ քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու և ոչ իրեն իբրև տուժող ճանաչելու մասին որոշում չկա: