Բաժիններ՝

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը՝ տարիներ առաջ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիներն ու անտառային տարածքները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Տարիներ շարունակ համայնքային բազմաթիվ այգիներ, զբոսայգիներ, պուրակներ ու անտառային տարածքներ օրենքի խախտմամբ տարբեր եղանակներով մասնավորեցվել են, որի հետևանքով նախկինում քաղաքացիների հասանելի կանաչ գոտիները դարձել են մասնավոր տարածքներ՝ խախտելով քաղաքացիների՝ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, վերջին 4 տարիներին հետևողական աշխատանք է տանում այդ տարածքները համայնքներին վերադարձնելու ուղղությամբ։

Դատախազության՝ հանրային բարիքը հանրությանը վերադարձնելու աշխատանքների նպատակը միայն իրավական արդարության վերականգնումը չէ։ Այն նաև հանրային տարածքների նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի վերականգնումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031