
Կցասայլակով մոտոցիկլետը կողաշրջվել է. վարորդը մահացել է

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանեք գյուղի տարածքում վթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ից մինչև ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, «Դնեպր» մակնիշի կցասայլակով մոտոցիկլետը Վանեք գյուղի «Հունոտ» կոչվող ճանապարհով երթևեկելիս, վերելքը ցեխապատ լինելու պատճառով, կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը՝ 1924 թ. ծնված Միշա Վարդանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն