Բաժիններ՝

Երեք ընտանիք՝ մեկ ավտոտնակում (լուսանկարներ, տեսանյութ)

Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ կարծես, թե առավել խտացված են Գյումրու տնակային ավաններում: Ուր ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները:

Այնտեղ առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների ու վաղաժամ ամուսնության դեպքերի: Բազմանդամ ընտանիքների երեխաների մեծ մասն էլ, դպրոցից հետո՝ ուսումը չեն շարունակում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում,ութ անձով մի ավտոտնակում պատսպարված ընտանիքի մասին է: Օրերս Գյումրիում տպագրվող լրատվամիջոցներից մեկը ներկայացնելով նրանց ծանր ապրելակերպը, նշել էր, որ 1-ին դասարան հաճախող նրանց աղջնակը շատ էր տխրել, երբ դպրոցում աշակերտական պայուսակների բաժանելիս, նրան չէր հասել:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այցելեցին նրանց ընտանիքին: Փոքրիկին նվիրեցին գործընկերների կողմից տրամադրված գրենական պիտույքներով լեցուն պայուսակ, ինչպես նաև հագուստներ ու ձմռան վառելիք:

1799929_855220011155182_1675514504621321754_o

1836933_855220171155166_6818217705373754842_o

1932770_855220027821847_4060353179723623592_o

10644257_855219987821851_3772967156748197398_o

10668823_855220144488502_8945471435830299215_o

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս