Խնդիրն այսօր այն է, որ հայաստանյան քաղաքական և հասարակական կյանքը առ այսօր շարունակում է կարոտ մնալ փետրվարի 26-ի, ըստ որում` ոչ միայն թվաքանակի, այլ նաև այդ օրվա հանրային էներգետիկայի, ոգևորության, հոգեբանական վերելքի առումով: Եվ ինչքան մենք հեռանում ենք 2008 թվականից, այնքան կարծես թե կորցնում ենք փետրվարի 26 կրկնելու հնարավորությունները: Սակայն կա նաև մեկ այլ կարևոր խնդիր:
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսավորողները նորից հայտնվել են անելանելի վիճակում։ Նրանց մի մասն արդեն դադարեցրել է ջերմատան շահագործումը։ Իսկ մյուս մասը սպասում է, թե երբ են վաճառելու իրենց արտադրանքը, որով կկարողանան վճարել կուտակված պարտքերը։
Փետրվարի 26-ին, ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան 133 հասցեում` «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի բակում, փլուզվել է էլ. ենթակայան:
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել հիվանդ մարդու ասածները, այդ թվում՝ նրանց հիվանդ ընտանիքի ասածները: Ես նրանց չեմ ճանաչում և չեմ ուզում ճանաչել: Նորմալ մարդն այդպիսի բաներ չէր գրի, նա հիվանդ մարդ է: Առողջ մարդը մահափորձ չէր կազմակերպի մարդու դեմ»:
Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ և դուռը փակել։ Ու այստեղ սկսվել է կինոն։
«Ժողովուրդը» դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ հանդիպում է եղել, և ինչ են քննարկել վերը նշված անձինք։
Պարզվում է, սակայն, Հ. Թովմասյանը, մեղմ ասած, ստել է:«Ժողովուրդի» տրամադրության տակ է հայտնվել Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, որտեղից տեղեկանում ենք, որ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են գտնվում, շարժական են, թե անշարժ, թե օժտված են միանգամից երկու հատկանիշներով, նյութական, թե ոչ նյութական»:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի դաշնության կառավարություններն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կստորագրեն մի համաձայնագիր, որը դեռևս նախագծային փուլում է, համաձայնագիրն ունի շատ խոսուն անվանում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ազդել են Հայաստան-Բելառուս հարաբերությունների վրա, այն աստիճան, որ Հայաստանում աննախադեպ բան է սպասվում։
«Երևան ջուրի» այս քայլն ուշագրավ է մեկ այլ առումով. նախորդ տարի, երբ միանգամից կտրուկ բարձրացրին գազի և էլեկտրաէներգիայի սակագները, «Երևան ջուրը», ընդհակառակը, առաջարկեց 3.8 դրամով նվազեցնել սակագինը:
Ադրբեջանական հաքերները դեռ սկսված դավեր են նյութում, իսկ Հայկական կիբեր բանակը (Armenian Cyber Army ) արդեն միքանի կայքի վրա տեղադրել է Սումգայիթի ջարդերին նվիրված ֆիլմը։
Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի բնակիչ, 28-ամյա Վահե Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 09:00-ից մինչև փետրվարի 28-ը ժամը 09:00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը
Կողուպուտներ կատարողը ներկայացվում է ճանաչման. արձագանքեք, տուժողներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վթարի հետևանքով Pajero-ի ուղևորուհին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
«Դրանք այն ապրանքատեսակներն են, որ ամբողջ աշխարհում վաճառվում են, և որոնք խոշորագույն կազմակերպություններ են ներկայացնում, և եթե նման ինչ-որ բան լինի, ինձ թվում է՝ պաշտոնական հայտարարություն կլինի»,- ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարը:
Դուք հասկանո՞ւմ եք, ի՞նչ ասել է` հոգեկան հիվանդություն, հասկանո՞ւմ եք, թե մեզ ինչ իրավիճակի մեջ են գցել մի անուղեղ որոշման պատճառով: Քնում, արթնանում` մի նոր կարգ են սահմանում, որը փոխարենը հօգուտ այս կամ այն խոցելի խմբի լինի, ճիշտ հակառակը՝ մի մեծ հարված է լինում: Ինչքա՞ն կարելի է քաղաքացիներին ամեն կողմից ճզմել, գցել վատ, ծանր դրության մեջ:
Գյումրու վագոն-տնակներից մեկում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Խաչիկ Նանիջանյանի ընտանիքը 1988 թ.-ի երկրաշարժից մինչև օրս սպասում է բնակարանային փոխհատուցման:
Արամ Մանուկյանն, ինչպես և խոստացել էր, Կոմիտասի պողոտայում թռուցիկներ փակցրեց, իսկ ոստիկանները տարածքում չհայտնվեցին, որևէ արգելք, թե էլեկտրոնային սյուներին փակցնել չի կարելի, չներկայացրին:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Դավիթ Ս.-ն:
168.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե որքանո՞վ են նկատելի թանկացումները: Նկատենք, որ մեզ հետ զրույցում գրեթե բոլորը բողոքում էին, որ ամեն ինչ շատ է թանկացել:
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաները` ոստիկանության տեսադաշտում:
Փետրվարի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Հ.-ին
Փետրվարի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող նախկին հյուրանոցի մուտքի մոտ պարկով զենք է դրված:
Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի հարցին դրական լուծում տալու վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծից պարզ է դառնում, որ գործարքի առարկա հողամասի մակերեսը 0,1624հա է: Հողամասի գնման նպատակը, ինչպես նշված է նախագծում, դեսպանության տեղակայումն է, իսկ գնի մասին նախագիծը լռում է:
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտ, կոյուղագծերի դիտահորում փետրվարի 21-ից հետո ԱԻՆ փրկարար ծառայությունն այլևս որոնողական աշխատանքներ չի իրականացրել:
Վաղարշապատի հիվանդնոցում մահացած զինծառայող Էդիկ Շահնազարյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով՝ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, գործով ձերբակալվածներ, ինչպես նաև մեղադրյալներ չկան:
Փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: