Ի՞նչն էր միավորել բանկերին, դատարանին ու փաստաբաններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ երեկ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը «Գեղամա» ռեստորանային համալիրում մասնակցել են ճաշկերույթի։ «Ժողովուրդը» դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ հանդիպում է եղել, և ինչ են քննարկել վերը նշված անձինք։ Ըստ նրա՝ բանկերի միության կողմից կազմակերպվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ Մեր հարցին, թե ինչն էր միավորել բանկերին, դատարանին ու փաստաբաններին, և, առհասարակ, ինչ են քննարկել կողմերը, արդյոք որևէ փաստաթուղթ ստորագրվել է, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Կայացել է առաջին աշխատանքային հանդիպումը։ Փաստաթղթեր չեն ստորագրվել։ Անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտը կամ բանկերի միությունը կտարածի պաշտոնական տեղեկատվություն»։
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում։