
Բելառուսի դեսպանատունը կտեղափոխվի Առինջ գյուղ՝ Ծառուկյանի տան մոտ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ազդել են Հայաստան-Բելառուս հարաբերությունների վրա, այն աստիճան, որ Հայաստանում աննախադեպ բան է սպասվում։
Օտարերկրյա դեսպանատունը Երևանից կուղարկվի Կոտայքի մարզի Առինջ գյուղ։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության նիստում նախագիծ է ներկայացնելու՝ առաջարկելով հողատարածք տրամադրելու թույլտվություն տալ Բելառուսի Հանրապետությանը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Հայտնի է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում է բնակվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և այնտեղ են գտնվում Ծառուկյանի երկու տները։ Հայտնի է նաեւ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները բավական ջերմ են, Բատկայի հետ նրանք մոտ են ընտանիքներով:
Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։