
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 22 շենքի բնակիչ, 29-ամյա Գրիգորի Վարդանյանը Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր կողմից վարած BMW մակնիշի 81 RO 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ գլխիվայր շրջվել:
Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի բնակիչ, 28-ամյա Վահե Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Մահացածի դին ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ բախման ընթացքում վարորդը մեքենայից ընկել էր:
Ըստ տեղեկությունների՝ Գ . Վարդանյանը ծառայում էր Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Մանրամասներն` այստեղ