
Հրայր Թովմասյանը ստե՞լ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ փետրվարի 5-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե Որոտանի հէկ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը: Պարզվում է, սակայն, Հ. Թովմասյանը, մեղմ ասած, ստել է:«Ժողովուրդի» տրամադրության տակ է հայտնվել Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, որտեղից տեղեկանում ենք, որ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են գտնվում, շարժական են, թե անշարժ, թե օժտված են միանգամից երկու հատկանիշներով, նյութական, թե ոչ նյութական»: Այսինքն՝ Որոտանի հէկ-ը չունի որևէ գույք, որևէ տեխնիկա և հիմա չիկարող այլևս զբաղվել էլեկտրաէներգիայի արտադրությամμ: Ի դեպ, 2010թ. դեկտեմբերին կառավարության որոշմամբ վաճառվել էր «Ձորահէկ»-ի գույքը, իսկ դրանից 6 ամիս անց՝ 2011թ. մայիսին, կառավարությունը լուծարեց այն՝ հիմնավորմամբ, որ հէկ-ն այլևս գույք չունի: Նույնը հիմա սպառնում է Որոտանի հէկ-ին։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այօրվա համարում։