Մարտի 5-ին, ժամը 08.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցի թիվ 18 շենքի բնակիչներ՝ 1977 թ. ծնված Ս. Ջ.-ը , 1991 թ. ծնված Ա. Վ.-ը և 1957 թ. ծնված Գ. Մ.-ը:
Մարտի 5-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Մեղրու լեռնանցքի 339կմ- 343կմ-ում սաստիկ բուք է սկսվել:
Մարտի 4-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խղուկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի՝ 2012թ. հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցներն ավելացել են. տարեսկզբին նա ունեցել է 20 մլն 700 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 25 մլն 100 000 դրամ: 2011թ. վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն ունեցել է 10.000 դոլար և 8 մլն դրամ:
Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանը մարտի 3-ին է ստացել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և պատրաստվում է այն բողոքարկվել վճռաբեկ դատարան:
Թալանված խանութներ` Վայքում:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին գրանցվել է հանցագործությունների աննախադեպ աճ։ Այսպես, 2014թ. հունվարին հանրապետությունում գրանցվել է 1154 հանցագործություն, ինչը 286-ով (33%-ով) գերազանցում է 2013 թվականի հունվարի ցուցանիշը։
Անսթափ վիճակում և առանց համապատասխան փաստաթղթերի:
«Իմ երազած Երեւանը սա չի եղել, ու իրենք արտագաղթողների թիվն են ավելացնում: Թվով 7 հոգի պոտենցիալ արտագաղթող ունեն: Մի ամիս ա` ես բարձրաձայնում եմ, որ իմ էրեխեքը ջուր չունեն, հաշմանդամ ծնողներ ունեմ, քաղաքապետարանից չեն գալիս, տեղում ծանոթանան խնդրին»:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, իսկ հետո մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխել` Էրեբունի բժշկական կենտրոն:
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում վերահաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2008 թվականի նոյեմբերի 1-ը:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, 2013թ. ընդհանուր առմամբ տաք տարի է եղել: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 6.10C, որը նորմայից (5.50C) բարձր է 0.6 աստիճանով: Տեղումների տարեկան քանակը կազմել է 547.3 մմ, որը նորմայից (592 մմ) ցածր է 7.6%-ով:
Մարտի 1-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1981 թ. ծնված Սևակ Ս.-ին:
Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային, քիչ առաջ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Մարտի 2-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Թ.-ին:
Մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Մրցութային հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բազարչյանը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի համար դիմողների թվի շուրջ 4,5 անգամ ավելացումը պայմանավորեց վստահության խնդրով։ «Հասարակական կազմակերպությունները շատ հեշտ են միմյանց հետ կապվում, և տեղեկատվությունը շատ արագ է փոխանցվում»,- նշեց պարոն Բազարչյանը։
Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքների եւ եղանակային պայմանների պատճառով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել քաղաքի մի շարք երկրորդային` հատկապես, գրունտային ծածկով փողոցներում: Քաղաքապետը եւ ծրագրի պատասխանատուները վստահեցրեցին, որ ներկայումս իրավիճակի կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:
Ի դեպ, այս ծրագրի շրջանակում ևս 2 շենք էլ կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և այնտեղ ևս քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կապահովեն բնակիչների համար անհրաժեշտ պայմանները: Իսկ բնակարանների շահագործման հանձնելուց հետո մենք այստեղ նաև տրանսպորտային նոր երթուղիներ կավելացնենք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Փետրվարի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 220 ԱՄՆ դոլար և 112.000 դրամ:
Մարտի 3-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց փողոցում գտնվող կարաոկե-ակումբում 5 երիտասարդներ վիճաբանել են միմյանց հետ, ակումբի դիմաց հարվածել իրար, իսկ երբ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողը փորձել է կանխել միջադեպը, երիտասարդները չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է անձրև, իսկ Մեղրու լեռնանցքում` ձյուն:
Մասնագետների եզրակացությամբ հիվանդի ներկա վիճակում փոխպատվաստման համար չկա հակացուցում։ Երիկամի փոխպատվաստում մեր երկրում կատարվում է նույն ինստիտուտում։ «Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն` ազգակցական կապ ունեցող անձը կարող է երիկամային փոխպատվաստման դոնոր հանդիսանալ:
Ախուրյանի բժշկական կենտրոնն առաջիկայում կունենա նոր, քարաշեն մասնաշենք: Նույն համայնքը լուրջ խնդիր ունի նաև Շտապօգնության կայանքի հետ կապված: Ծառայությունը, որպես այդպիսին չի գործում:
Մարտի 2-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտակ Մ.-ին:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում գերի ընկած Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է: Այս մասին 168.am-ին ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Մամիկոն Խոջոյանը: Նրա խոսքով՝ Մ. Խոջոյանն այժմ բժշկական զննություն է անցնում Իջևանում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 30.01.2014թ. 64-Ն որոշման համաձայն, բնական գազ սպառող՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները (անապահով ընտանիքներ) կարող են օգտվել բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումից: