Նախորդ տարի ջերմաստիճանը Երևանում կազմել է -17.70C

 2013 թվականին դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների համառոտ բնութագիրը:

 

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, 2013թ. ընդհանուր առմամբ տաք տարի է եղել: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 6.10C, որը նորմայից (5.50C) բարձր է 0.6 աստիճանով: Տեղումների տարեկան քանակը կազմել է 547.3 մմ, որը նորմայից (592 մմ) ցածր է 7.6%-ով:

2012-2013թթ. ձմեռը հանրապետության ողջ տարածաշրջանում տաք է եղել, միջին սեզոնային ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1.5-2 աստիճանով: 2013թ. դեկտեմբերը հանրապետությունում եղել է երկրորդ ամենացուրտ ամիսը 2002 թվականից հետո: Երևան քաղաքում և Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանային ինվերսիայի արդյունքում ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում հաստատվել է մառախուղ, որի պատճառով գիշերային և ցերեկային ջերմաստիճանների տարբերությունը գրեթե 00C է եղել: Երևան քաղաքում դիտված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը կազմել է -17.70C (2002թ.` -20.00C), սակայն միջին ամսական ջերմաստիճանի առումով 2013թ. դեկտեմբերը Երևան քաղաքի համար (-7.20C) եղել է առաջին ամենացուրտ ամիսը 2002 թվականից հետո (-5.80C):

Տեղումների քանակը արևմտյան շրջաններում նորմայից բարձր է եղել 30-50%-ով, հյուսիս-արևելյան շրջաններում (ՀՀ Տավուշի և Լոռու մարզեր)՝ նորմայից ցածր 20-50%-ով:

Գարունը եղել է տաք և չոր: Միջին սեզոնային ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1.2-1.5 աստիճանով: Տեղումների քանակը նորմայից ցածր է եղել 20-40%-ով (ՀՀ Գեղարքունիքի

մարզում` նորմայից բարձր 20-30%-ով):

Ամռանը միջին սեզոնային ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում մի փոքր դրական և բացասական շեղումներով: Տեղումների քանակը նորմայից ցածր է եղել 20-40%-ով (Արենի գյուղում (ՀՀ Վայոց ձորի մարզ) և ք.Սիսիանում (ՀՀ Սյունիքի մարզ)` նորմայից բարձր 50-60%-ով):

Աշունը հանրապետության ողջ տարածաշրջանում եղել է տաք և չոր: Միջին սեզոնային ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 0.5-1 աստիճանով: Տեղումների քանակը նորմայից  ցածր է եղել 20-60%-ով:

Տարվա ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը կազմել է 137.054 մլն. խոր. մ (ներառյալ ստորերկրյա ներհոսքը): Սևանա լճից ջրի բացթողում կատարվել է հունիսի 11-ից մինչև սեպտեմբերի 20-ը` 169.950 մլն. խոր. մ: Սևանա լճի մակարդակը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1 900.10 մ, իսկ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` 1 900.16 մ, որը 2012թ. նույն օրվա համեմատ բարձր է 6 սմ-ով ։

Տեսանյութեր

Լրահոս