
Եղանակը` հանրապետությունում. սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`
Մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին օրվա երկրորդ կեսին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևան քաղաքի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.50C (2004թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -25.20C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.40C