
Ախուրյանում ընտանիքի անդամները թունավորվել են

Մարտի 5-ին, ժամը 08.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցի թիվ 18 շենքի բնակիչներ՝ 1977 թ. ծնված Ս. Ջ.-ը , 1991 թ. ծնված Ա. Վ.-ը և 1957 թ. ծնված Գ. Մ.-ը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն