
Հանցագործ հունվար

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին գրանցվել է հանցագործությունների աննախադեպ աճ։ Այսպես, 2014թ. հունվարին հանրապետությունում գրանցվել է 1154 հանցագործություն, ինչը 286-ով (33%-ով) գերազանցում է 2013 թվականի հունվարի ցուցանիշը։
Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 294, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը՝ 279, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 429, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 86, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 64։
Գրանցված հանցագործությունների կեսից ավելին (634-ը) բաժին է ընկել Երևանին։