Նախաձեռնությունը կիսում է պարտադիր կենաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մտահոգությունները և առաջարկում է ՀՀ կառավարությանը` անդրադառնալ նշված համակարգի ներդրման քննարկմանը միմիայն իր հանդեպ սասանված վստահության վերականգնումից հետո:
Վթարի հետևանքով Nissan -ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Խոստովանություն` անհերքելի փաստերի ճնշման տակ:
Ընկերների «գերին»` կրկին ոստիկանների տեսադաշտում:
Վերելակն արգելափակվել է շենքի 3-րդ և 4-րդ հարկերի միջև: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 հոգու:
Վթարի հետևանքով Վազ 21011-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Մարտի 16-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Դավիթ Ղ.-ին: Մեքենան բեռնված է եղել փայտանյութով:
«Ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Ֆ.-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մարտի 20-ին կազմակերպում է ավտոերթ` մարտի 22-ի հավաք-երթի մասին տեղեկացնելու նպատակով: Իրազեկման նպատակներից են հավաք-երթի օրվա, ժամի, քննարկվող թեմաների և նպատակների մասին տեղեկատվության տարածումը:
Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում անպատժելիներ չկան:
Փետրվարի 12-ին Կենտրոնական կլինիկական հոսպիտալում մահացած զինծառայողի մահվան փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ և մեղադրյալներ չկան:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մասնակցեց «Սիսիանը` 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Հեշտ փողեր ստանալու համար 44-ամյա Սամվել Արմենակյանը այնպիսի վարպետությամբ է սիրահարված «Ռոմեո» խաղացել, որ նրա թիրախ ընտրված կինը առանց մի վայրկյան կասկածելու համաձայնել է իր բնակարանը բանկում գրավ դնել, գումար վերցնել ու «վճարել» հանուն սիրո:
Վահե Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է. նա գտնվում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ Վահե Ղուկասյանը քաղաքացիական հիվավանդանոց է տեղափոխվել մարտի 14-ին, որտեղից անմիջապես տեղափոխվել է ՔԿՀ:
Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Դա բիզնեսի նոր ճյուղ է. ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան այլ երկրներից երեխաների լեզվի իմացության տուրիզմ է: Այստեղի երեխաներն արտերկիր են գնում՝ լեզու սովորելու, իսկ այնտեղի երեխաներն այստեղ են գալիս»:
«Երկու հարեւանս էլ, ամենքը մի կողմից, իմ տանն ու բախչին վնաս են տալիս, չափարներս (ցանկապատ) պոկել են, քարերը տարել: Դրանց ձեռից քունս կորցրել եմ, տունը հարեւանի հետ 10 մետր հեռավորություն ունի, բայց ականջս սրած լսում եմ, որ բախչես ու տունս չմտնեն»:
Մարտի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Մենք վերջը պե՞տք է հասկանանք, լավ, ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա է, էդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Գեղեցիկ չէ ուղղակի: Չէ՞ որ սա համայնքային սեփականություն է, եւ բոլորիս համար պատմություն ունեցող այգի է: Հիմա դրա համար պետք է ստեղծենք լուծարային հանձնաժողով, որի կազմ պետք է ընդգրկվեն նաեւ ավագանու անդամները, որովհետեւ ոչ պայմանագիր կա, ոչ բան:
Տաքսու վարորդները` ավազակության մեղադրանքով:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 18-ին հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. մարտի 19-ից Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 25,5 կմ-ից մինչև 29,2 կմ հատվածում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թաիլանդի Թագավորություն՝ Բանգկոկ, մասնակցելու «Դատական կատարողների առաջին Ասիա-Եվրոպա հանդիպում» թեմայով համաժողովին:
«Ինչի՞ է նման գյուղն առանց դպրոցի ու առանց եկեղեցու: Մեր նախնիները, որ գյուղ են հիմնել, նախ` եկեղեցի են կառուցել, հետո` իրենց տներն ու անպայման դպրոց, որ երեխաները կրթվեն, իսկ Վարդաքարի դպրոցը քանդեցին, չնայած խոստացել էին նորը կառուցել»:
Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ օրենքով թույլատրվում է գովազդ տեղադրել, կտեղադրվեն նոր, օրենսդրությանը չհակասող և քաղաքային չափորոշիչներին համապատասխան գովազդներ: Երևանի քաղաքապետարանն, ի դեպ, վահանակների ձևն ու չափը սահմանված կարգին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին կտրամադրի դիզայներական անվճար խորհրդատվություն:
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացած «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ խորհրդի հերթական նիստը հիմնականում անդրադարձավ տարբեր բնույթի կազմակերպչական և օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի:
Մարտի 18-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ախուրյան ավտոճանապարհին՝ Ախուրյանի խճուղու 2-րդ կմ-ում, Եվրոտաքսիներ գրասենյակի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա: