
Մեքենան բեռնված է եղել փայտանյութով

Մարտի 16-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Դավիթ Ղ.-ին: Մեքենան բեռնված է եղել փայտանյութով:
Վարորդը խոստովանել է, որ Եղեգնուտ գյուղի անտառպետության տարածքից բենզասղոցով ապօրինի հատել է 4 հաճարենի և ցանկացել տեղափոխել Գյումրի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն