ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
«168 Ժամի» հարցին՝ ձկնաբուծության ծրագրի արդյունքում ինչքա՞ն շահույթ են ակնկալում, և գումարային արտահայտությամբ ինչքա՞ն վնաս այն կհասցնի Սևանին, Գ. Թադևոսյանը պատասխանեց, որ տարեկան 50 հազար տոննա կերի դեպքում մոտ այդքան ձուկ կստանան, կիլոգրամը 6000 դրամով եթե հաշվարկենք, կստացվի 300 մլրդ դրամ, մինչդեռ այդ կերի պատճառով Սևանի հատակին ազոտական ու ֆոսֆորական կուտակումներ կառաջանան, որը ծրագրի ողջ տևողության՝ 5 տարվա ընթացքում ահռելի զանգված կկազմի, լիճը կճահճանա:
Մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը Կոտայիք մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 14-ամյա Վաղինակ Թադևոսյան էր , իսկ մյուս երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Վերջին իրադարձությունները հոգևոր աշխարհում ենթադրում էին, որ «Կյանքի խոսքը» խաղից դուրս կգա, դա կանխատեսելի էր, ես դա վեց միս առաջ եմ ասել, և հիմա եկեղեցու անդամները պետք է որոշեն՝ գնում են կաթոլիկ եկեղեցի, թե լուծարվում են»:
Լոռու մարզի Լորուտ գյուղում ծայրահեղ անապահով ընտանիքներ շատ քիչ կան: Գյուղացիներն այստեղ հիմնական զբաղմունք ունեն՝ զբաղվում են անասնապահությամբ ու դրանից ստացած եկմտով հոգում իրենց բազմաթիվ կարիքները:
Մարտի 14-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա են փախցրել, ապա շուկայի տարածքում վթարի ենթարկել և թողնելով մեքենան` դիմել փախուստի:
Երևանի առաջնակարգ հիվանդանոցների նեղ մանագետների կարճաժամկետ այցերը երբեմն ավարտվում են առավել նպատակաուղղված. պետպատվերով իրականացվում են ծառայություններ՝ վիրահատություններ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիների համար:
Երևանի մի քանի թատրոնների դերասաններ այսօր իրենց բողոքն արտահայտեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Նրանք Երևանի տարբեր մասերում անձրևանոցներով պար ներկայացրին՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում` մարտի 14-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Այգուտ գյուղի մերձակայքում հայտնաբերվել և բաժնի տարածք էր տեղափոխվել 1966 թ. ծնված Սամվել Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` մոտ 6 խմ վառելափայտով բեռնված:
Հայկավանցի Սուրեն Գասպարյանը մոլորության մեջ է, վարկով ու պարտքով ջերմոց է հիմնել, նախորդ տարվա կարկուտից դեռ ուշքի չեկած հիմա էլ քամին է սպասվող բերքը վնասել ու պարտքը կրկնապատկել: Գյուղապետարանը գյուղացիներին օգնել չի կարող:
Օրերս ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը վնասելով` մի նկուղից փորձել են գողություն կատարել:
Մարտի 18-ին շրջանների զգալի մասում ժամամակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են տեղումներ: 19-ին, 20-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի հստակ երաշխիքներ, այնինչ Արդարադատության նախարարը, էքստրադիցիայի համաձայնությունը տալիս, որևէ գրավոր երաշխիք չի պահանջել ադրբեջանական կողմից այն մասին, որ հայրենիքում նույնպես Սաֆարովն իր պատիժը կկրի ամբողջ խստությամբ: Արդարադատության նախարարը պետք է հաշվի առներ, որ Հունգարիայի և Ադրբեջանի հասարակությունները ամբողջապես տարբեր մոտեցումներ ունեին ինչպես դատապարտյալի, այնպես էլ նրա կատարած հանցանքի վերաբերյալ:
Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի Ստելլա Առուստամյանը: Վերջինս կազմակերպությանն ուղղված դիմումում հայտնել է, որ իր բնակարանի ներքևի հարկում՝ շենքի բնակելի առաջին և նկուղային հարկերում գործում է «Կամելոտ» ռեստորանը:
Ոստիկանության Գուգարքի և Սպիտակի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 121 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Ապարանի, Գավառի, Մարտունու,Վայքի, Ջերմուկի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Խնդրում եմ ոստիկանության իրավասությունների շրջանակում ձեռնարկել հնարավոր միջոցները կարգի հրավիրելու «Կամելոտ» ռեստորանի տնօրինությանն ու ապահովել 76-ամյա թոշակառու կնոջն իր բնակարանում անաղմուկ ապրելու պայմաններ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավիթաշեն գյուղի, Մելքումովի փողոցի, Հանրապետական հիվանդանոցի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը:
Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։
«Խաղաղության երկխոսությանն» է դիմել ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Օնիկ Մերուժանի Մանուչարյանը՝ եղբայրը: Նա իր բողոքն է հայտնել նախաքննության ընթացքի վերաբերյալ, մասնավորապես՝ գործով քննիչ Մ.Նալբանդյանի կողմից 17.02.2014թ.-ին կայացված որոշման դեմ:
Հոկտեմբերի 10-20-նն Ալավերդում կանցկացվի Թատերական Լոռի միջազգային փառատոնը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով շոշափելի արտոնություններ են տրվում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ստեղծվող նոր (ստարթափ) ընկերություններին: Մասնավորապես` այդ ընկերություններն ազատվելու են շահութահարկից, իսկ եկամտային հարկը կազմելու է ընդամենը 10 տոկոս:
Մարտի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ժամը 20:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրարփի գյուղի բնակիչ, 74-ամյա Ժորա Պետրոսյանը իր կողմից վարած Վազ 2106 մակնիշի 48 ԼՏ 072 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իսահակյան գյուղի սկզբնամասում, բախվել է Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 51-ամյա Գասպար Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 45 ՕՏ 492 համարանիշի ավտոմեքենային:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև ապրիլի 1-ից մայրաքաղաքում առկա բոլոր ցայտաղբյուրների և ապրիլի 7-ից՝ շատրվանների շահագործման ուղղությամբ: