Վահե Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է. նա գտնվում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
Վահե Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է. նա գտնվում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ Վահե Ղուկասյանը քաղաքացիական հիվավանդանոց է տեղափոխվել մարտի 14-ին, որտեղից անմիջապես տեղափոխվել է ՔԿՀ:
«Առողջական վիճակը շատ արագ կարգավորվել է և շատ արագ՝ նույն օրը, տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Գ. Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված եվ իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետեւ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Միշայի Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք: