Բաժիններ՝

«Լրիվ ինքն ա, տունս գլխիս փուլ եկավ, ոչ մի բանով ինձ օգնեց ոչ»

asparez.am-ը գրում է. «Քաղաքից մարդ ա եկել»,-այս լսելով՝ Լոռու մարզի Մարց գյուղի 91-ամյա բնակչուհի Եվգին Աբրահամյանը շտապել էր գյուղապետարան, բայց այս անգամ օգնություն չէին բերել: Նա նախ նստեց, լսեց, թե ինչ են ասում-խոսում, հետո, հասկանալով` իրական բան չկա, դուրս եկավ «գյուղսովետից»:

Եվգին տատը վերջերս հաճախ է գնում գյուղապետարան, կամ համայնքապետ Ռոբերտ Գալստյանին է կանչում իր տուն: Պատճառը, ըստ Եվգին տատի, հարեւանների կողմից պատճառած անհանգստությունն է. «Երկու հարեւանս էլ, ամենքը մի կողմից, իմ տանն ու բախչին վնաս են տալիս, չափարներս (ցանկապատ) պոկել են, քարերը տարել: Դրանց ձեռից քունս կորցրել եմ, տունը հարեւանի հետ 10 մետր հեռավորություն ունի, բայց ականջս սրած լսում եմ, որ բախչես ու տունս չմտնեն»:

Ըստ Տիկին Եվգինի, իր բազում խնդրանքներն ու հորդորները արդյունք չեն տվել, տարիքն էլ չեն հարգում իր համագյուղացիները. «Ցերեկը հարցնում եմ, ասում եմ՝ ինչի՞ ես քանդել, ասում է՝ գնա բողոքի: Նա գիտի, որ գնամ բողոքեմ էլ, իրան բան չեն անիլ: Րիգունը (երեկոն) մթնում ա, ամբողջ գիշերը սիգնալը-սիգնալին խփում են: Ծառերը կտրատել ա՝ հնենց բերքատու ծառեր, մինչեւ արմատները կտրել ա, վեր ածել (թափել): Կնիկ եմ, էլի, մի հարեւանի տուն եմ գնում, գալիս եմ տենում, թե մի բան չկա»:

Եվգին Աբրահամյանը վերջերս էլ բողոքում է նաեւ համայնքապետ Ռոբերտ Գալստյանից. «Գնում եմ մոտը, ասում եմ ուչաստկավոյին (ոստիկանին) բեր՝ քննեն, իմանան, թե ինչի համար է իմ տունը քանդում, չի բերում, ասում է՝ գնա Եվգին տոտա, ես կբերեմ, հլե (հենց) ես գնըմ եմ, վազացնելով, նրան կորցնըմ ա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս