Հոսպիտալում մահացած զինծառայողի մահվան փաստով ձերբակալվածներ և մեղադրյալներ չկան
Փետրվարի 12-ին Կենտրոնական կլինիկական հոսպիտալում մահացած զինծառայողի մահվան փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ և մեղադրյալներ չկան:
Հիշեցնենք, որ զինծառայողը մահացել էր փետրվարի 12-ին: Մոտ մեկ տարվա զինածառյողը, համաձայն պաշտոնական վարկածի, մահացել է թոքաբորբից: Հոսպիտալից ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ զինծառայողի մոտ թոքաբորբը վերածվել է արյան սուր վարակի՝ սեպսիս: Զինծառայողի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, նշանակվել էր նաև դատաբժշկական փորձաքննություն: