
Առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակ

Հանրապետության տարածքում`
Մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 21-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, 21-ից աստիճանաբար կբարձրանա:
Երևանում՝
Մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև:
Երևանի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան 22.00C (2008թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -4.20C (1976թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 6.70C