Բաժիններ՝

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության հայտարարությունը` կուտակային համակարգի ներդրման մասին

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը մարտի 18-ին հանդես է եկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին հայտարարությամբ.

«Հաշվի առնելով որ դեռևս 2000 թվականի դեկտեմբերին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-ր հոդվածի 3-րդ կետով նախատեսված` կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճան ունեցող անձանց տրվելիք հավելավճարները («Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար»), առ այսօր, 14 տարի շարունակ, չեն տրվում, չի՛ գործում ՀՀ օրենքը, և այն էլ` անընդհատ զգուշացումների, իրազեկումների, բողոքների, քննարկումների ու դիմումների պարագայում, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը որևէ հիմք չի տեսնում վստահելու կառավարության խոստումներին` տասնամյակներ անց ապագայի վերաբերյալ, ուստի` նախաձեռնությունը կտրականապես դեմ է արտահայտվում նշյալ համակարգի ներդրմանն այսօր, ներկա իրողությունների պայմաններում:

Նախաձեռնությունը կիսում է պարտադիր կենաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մտահոգությունները և առաջարկում է ՀՀ կառավարությանը` անդրադառնալ նշված համակարգի ներդրման քննարկմանը միմիայն իր հանդեպ սասանված վստահության վերականգնումից հետո. այդ նպատակով` շուտափույթ կերպով կիրարկելով ՀՀ օրենքի դրույթը գիտաշխատողների կենսաթոշակային հավելավճարների վերաբերյալ, ու ապա անհապաղ միջոցներ ձեռնարկելով գիտնականների ծայրաստիճան վատ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ, և կտրուկ ավելացնելով գիտության ընդհանուր ֆինանսավորումը` երկրի զարգացման ապագան ապահովելու համար, որպեսզի տասնամյակներ անց իրոք լինեն միջոցներ ՀՀ կենսաթոշակառու քաղաքացիների արժանապատիվ ծերությունն ապահովելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս