Թե որքան կտևի գործուղումը, հայտնի չէ, բայց այն, որ այդ ընթացքում կորոշվի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի ՀՀ-ում հետագա աշխատանքի ճակատագիրը հստակ է։
Այսօր Ռուսաստանի առջև ծառացել են քաղաքական մարտահրավերներ՝ պայմանավորված ուկրաինական իրադարձություններով և եվրոպացի գործընկերների արձագանքներով: Շատ ծախսատար այսօր որևէ գործընթաց չկա Ռուսաստանի համար:
ՀՀԿ-ական պատգամավորի մանդատ ունեցող Առաքել Մովսիսյանը՝ հանրահայտ Շմայսը, պարզվում է՝ երբեք չի հիվանդանում։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Հ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ ԱԺ դահլիճ ելումուտ էր անում ոչ թե կարմիր, այլ՝ կանաչ ֆոյեի դռնով։
«Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն՝ միջոցառումը բավականին մասշտաբային է լինելու, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան սենյակներ և դահլիճներ են «պատվիրվել» Երևանի «Մարիոթ» հյուրանոցում:
Պուպ-յուպ մականունով հայտնի Արտակ Հակոբյանը, ով համանուն սուպերմարկետի սեփականատերն է, վիճաբանել է «Վեվ»-ի սեփականատեր Սամվել Խուդաբախշյանի որդու՝ Վահրամի հետ. նախ՝ իր, ապա Սամվելի մարկետի մոտ:Երկու անգամ էլ վեճը հարթել է կողմերի մտերիմ համարվող պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
Ավելի ենք կորցնում Հայաստանը, երբ Սիրիայի տնավեր եղած հայությունը կամ նրա զգալի մասը ապաստան է փնտրում ուր ասես, բայց ոչ Հայաստանում։ Բայց բոլորս միասին անգիր գիտենք Չարենցի խոսքերը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է գնել 4000 դոլար արժողությամբ կտավ՝ նկարիչ Անատոլի Գրիգորյանը «Ցնծություն» ստեղծագործությունը, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը երեկ գնել 1500 դոլար արժողությամբ նկար։
«Դ!եմ եմ» շարժման շաբաթօրյա հանրահավաքը շրջադարձային նշանակություն պետք է ունենար։ Այն պետք է ցույց տար, թե շարժումը ունի՞ արդյոք ընդլայնման միտում, և արդյոք աճում է պայքարի վճռականությունը։
Ժամը 05:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Արտավազդ Դանիելյանը Թբիլիսյան խճուղում՝ Honda ավտոսերվիզի դիմաց, իր կողմից վարած BMW մակնիշի 34 MZ 246 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 7 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանի մտափոխվել է. նա այլևս դեմ է կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրեժ Մարկոսյանը: «Ես մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ լինի ցանկությամբ. ոչ թե պարտադիր, այլ՝ ցանկությամբ»,- ասաց նա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ:
Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք –զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ, բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից:
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Մարտի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենային:
Մարտի 23-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Մամիկոնյան փողոցում շինություններ և խոտածածկույթ է այրվում:
Աշխատող մարդուն պետք է ոչ թե խանգարել, այլ աջակցել ու խրախուսել: Շատ բան պետք չէ՝ պայման, հնարավորություն, արդարություն, մրցակցություն»,-համոզված է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը լավ գիտի բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին. այստեղ գտնվող տաքսիստների պես շատ-շատերն են օրվա ապրուստը վաստակելու փոխարեն, բանկերի բարձր տոկոսները մարելու մասին մտածում:
Չնայած գյուղատնտեսական տարին շուրջ 2 շաբաթով սովորականից ավելի շուտ է սկսվել, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ եղանակային պայմանները բարենպաստ են և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
Մարտի 23-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Թելման Ա.-ն:
Վանաձորի Առափնյա (Բանգլադեշ) եւ Խնձորուտ (Ջունգլիներ) թաղամասերն իրար միացնող կամրջի տակ հիմա ջրի փոխարեն նոր աղբավայր է գոյանում: Ժամանակին ջրի ձայնից` հարեւանությամբ գտնվող թիվ 24 դպրոցի բաց մարզդաշտում պարապողներն իրար ձայն չէին լսում:
Այսօր Ազգային ժողովում քննարկվող ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված՝ արագաչափերի, կարմիր գծերի, տրանսպորտի վարձավճարի և այլ խնդիրներն ուսունասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեսանկարահանող սարքերի գործարկման հետևանքով ՀՀ քաղաքացիների ուսերին դրվել է 12 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ: Նրա խոսքով՝ եթե նախկինում այդ գումարը մարդիկ օգտագործում էին իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար, ապա հիմա ստիպված են կրճատել այդ ծախսերը և վճարել տեսախցիկների արձանագրած խախտումների համար»:
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկության համաձայն` մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը (ծնված 1992թ., Արթիկի զ/կ):
27-ին, 29-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Դահլիճում ներկաներից մեկը նույնիսկ առարկա նետեց դատարանի ուղղությամբ: Դատարանում հնչեցին նաև հայհոյանքներ:
Օրակարգում խորհիդի աշխատանքային պլանի հաստատումն էր: Քննարկվել են ինչպես անցած տարի իրականացված աշխատանքները, այնպես էլ 2014 թվականի անելիքները:
Պետական աջակցության ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրելու համար հանրապետություն ներկրվող պարարտանյութի որակը խստորեն վերահսկվում է «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:
«Հին Էրիվան»-ի և «Յունաբանկի» խնդիրը նոր չէ, այն դատական ատյաններում քննվել է՝ քաղաքացիական գործի շրջանակում: Գործը նոր ընթացք է ստանում՝ այս անգամ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը, ինչպես նաեւ որոշման օրինականությունը ստուգած՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշումը: