Տերյան փողոցում կատարված ուսանողի սպանության գործը դատարանում է
Երևանի Տերյան փողոցում կատարված անչափահասի կողմից ուսանողի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ, բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Մանուկյանը բռնության գործադրմամբ` խմբի կազմում կատարել է խուլիգանություն, բացի այդ կատարել է առանձնապես ծանր հացագործության կատարման գործիք հանդիսացող դանակի և հետքերի նախապես չորացված պարտակում:
Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով սպանություն, 258-րդ հոդվածի 4-րդ կետով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:
Իսկ Դավիթ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձնանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն, և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործությունը պարտակելը: