Ժամը 02:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են Նուբարաշենի բնակիչ Վալերի Օսիպյանի վարած Mercedes ML 350 մակնիշի 50 FF 777 համարանիշի և Հարություն Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 30 ՍՏ 970 համարանիշի ավտոմեքենաները:
Հանրապետության մանկական հիվանդանոցները լեփ լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով: Վիճակը, երբեմն, սրվում է այն աստիճան, որ հիվանդներին ստիպված են լինում տեղավորել հիվանդանոցի միջանցքներում: Չնայած սրան, բոլոր պաշտոնական մարմինները պնդում են, որ համաճարակ չկա, չի կարելի խոսել համաճարակի մասին:
Ազգային ժողովի պատերից ներս որոշակի հարցեր քննարկելը քանի որ այլևս ռիսկային է, պատգամավորներից ոմանք ստիպված են ԱԺ շենքից դուրս, տեսախցիկներ աչքից հեռու առանձին քննարկումներ կազմակերպել։
Առաջիկա օրերին արդեն «լայն» թափով կսկսեն գործել Աժ-ում տեղադրված 150 տեսախցիկները՝ անմահացնելու հայոց ազգընտիրների բոլոր արժանահիշատակ «դվիժենիները»։ Դրանք տեղադրված են ոչ միայն Աժ երկու շենքի ամեն մետրի վրա, այլև այգու տարածքում։
Մարտի 27-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Շերամի փողոցում՝ լողավազանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն ասել է, որ մարտի 25-ին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել գյուղի պաշտպանական դիրքերի, այգիներում աշխատող մովսեսցիների վրա:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 77կմ–ում տեղի է ունեցել հողային պաստառի շեպի փլուզում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են Ա. Ա.-ին պատկանող Նիսսան մակնիշի 25 AL 555 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:
Հատկապես Ստալինի մահից հետո Հայաստանը հայտնվել էր այն վայրերի թվում, որտեղ պատվարժան հյուրերին առաջնորդելը խրախուսվում էր: Հայերը կարողանում էին ոչ միայն ջերմ ընդունելություն կազմակերպել, այլև ցուցադրելու և զարմացնելու հարցում հարուստ ընտրություն ունեին` սկսած պատմական վայրերից մինչև նոր նվաճումները:
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ժամը 22.20-ին շենքում որոնման աշխատանքներն ու ստուգումներն ավարտվել են:
Մարտի 28-ին, «Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց խորհրդանշական լուռ ակցիա կկազմակերպի, կոչեր ու ելույթներ չեն հնչի:
Բնակարանային գողը` գողոնը ձեռքին:
Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայի «Երեւան պլազա» առեւտրի կենտրոնից մոտ հազար մարդ է տարհանվել` պայթյունի սպառնալիքի պատճառով:
«Ամեն առավոտ պիտի 7-ին արթնացած լինեն, մինչեւ տուն են հասնում՝ սրտներս ճաքում է, ձորի միջով են գնում, ձմռանը՝ ջուր, ցեխ, էդքան ճանապարհ կլինի, որ գնում են: Զոռով են գնում, հոգնում են»:
Մարտի 24-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փողոցի թիվ 31 տան մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արթուր Ֆ.-ին:
Մարտի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում մի քանի մեքենայից բաղկացած կորտեժը շրջադարձ է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում, որտեղ շրջադարձն արգելված է։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաեւ ոչ լեգիտիմ ճանաչել Ղրիմի հանրաքվեն:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը տրված է։ Այս օրերին առավել զբաղված են այգեգործները, ովքեր իրականացնում են ծառերի էտման և տարբեր հիվանդությունների դեմ բուժման աշխատանքներ:
Մարտի 23-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» խմորեղենի արտադրական գործունեությունը։
Մարտի 24-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 1/Ա տան հարակից հողատարածքում ծառեր են հատել:
«Ամենամեծ խնդիրը շենքն է, հիմա ինչ խնդիր ասեք, էդ բոլորը մենք ունենք. դռներ, պատուհաններ տանիք: Բայց ընդհանուր շենքը հարմարեցված չէ մանկապարտեզին, ուղղակի երեխաների առօրյան կազմակերպում ենք այնպես, որ նրանք ցանկանան այստեղ մնալ»:
Մարտի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 2 անգամ դատապարտված, 1964 թ. ծնված Վարդան Գ.-ին:
Քեֆ անողներից մեկը տղաներին սկսել է անհարկի հարցեր տալ, հետո հարվածել է անչափահասներից մեկի դեմքին: Երեք տղաներից մեկը, ով, սակայն, հարված չի ստացել, զանգահարել է գյուղ՝ իր հորը, տեղեկացրել պատահարի մասին:
Թող այն մարդիկ, ովքեր այդ իրավիճակը ստեղծում են, թող նաև իրենք մտածեն, որ այն նշաձողը, որը հենց վերաբերում է քաղաքական գործիչներին, կառավարության ադամներին՝ թող այդ նշաձողը չիջնի երբեք: Ես ասում էի՝ գոռալով հարցեր մի՛ բարձրացրեք: Ես գտնում եմ, որ ես գործել եմ տվյալ իրավիճակին համարժեք և տվել եմ այն համարժեք պատասխանը, ինչն անհրաժեշտ էր…
Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:
Այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Լևոն Ավետիսյանին: Պաշտպանն ասաց, որ գործը վարույթ ընդունելուց հետո դատավորն այնպիսի գործողություններ է կատարել, որոնք օբյեկտիվորեն կասկածի տակ են դնում նրա անկողմնակալությունը:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում:
Դրսում երեխաներին դերասանը փորձել է հրել, տղաներից մեկն էլ ասել է՝ ձեռքդ քաշիր: Սա է ողջ պատմությունը: Ընդ որում, երեխաների հետ չորս ուսուցիչ է եղել, որոնք բոլորին ճանապարհել են մինչեւ տուն:
«2013 թվականի ընթացքում մենք լուծել ենք ՀԿԵ-ի առջև ծառացած մի շարք կարևոր խնդիրներ: Օրինակ, մի շարք երկաթուղային հատվածներում անց էին կացվել նորոգման աշխատանքներ, ուժեղացվել մոտ 40 կմ երկարություն ունեցող 350 հատվածներ, կամուրջներ: Համոզված եմ, որ մենք կարողացանք ամրության և հուսալիության լավ պահուստ ձևավորվել»,- ասել է գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: