Մարտի 22-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից պարբերաբար կրակ է բացում գարնան գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող տավուշցիների վրա:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հերքում է փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը պատվիրելու մասին լուրերը:
Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձինք չկան: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա, 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մահացել է քաղցկեղից, բայց…
Բացահայտում. լայնածավալ միջոցառումները դրական արդյունք տվեցին:
Նա նշել է, որ դեպքի օրը գնացել է տուն, որտեղ ինքը բնակվել է մոր և ներկայումս հանգուցյալ եղբոր հետ, վիճաբանել է եղբոր հետ՝ ասելով, թե ինչու չի աշխատում և ինչու պետք է ինքը պահի նրան և վիճաբանության ընթացքում ննջասենյակում եղած փոքր փայտյա աթոռով սկսել է հարվածել վերջինիս գլխին, իսկ աթոռի ջարդվելուց հետո նույն աթոռի ջարդված ոտքով, եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ շարունակել է հարվածել վերջինիս գլխին, սպանել նրան:
Նրանք սկզբում վիճել են, որի ընթացքում տղաներից մեկը բռունցքներով հարվածներ է հասցրել աղջկան: Աղջիկն էլ իր մոտ եղած զենքով կրակել է տղայի ուղղությամբ:
Տեսախցիկը արձանագրել է խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակողին. արձագանքե՜ք, ճանաչողներ:
ԼՂՀ կառավարությունը նախատեսում է նոր տարվանից գյուղերում բնակարանաշինության աջակցության ծրագիր սկսել: Այս մասին հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը:
ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստում առաջարկվել է երեխաների հերթական թիվը որոշել ըստ երեխայի մոր ծննդաբերած երեխաների թվի՝ ընտանեկան զույգի խնամքի տակ գտնվող երեխաների թվի փոխարեն:
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մարտի 18-ից վերսկսվել են վերականգնման աշխատանքները, որոնք ընդհատվել էին 2013 թվականի տարեվերջին՝ եղանակային պայմաններից ելնելով:
Մարտի 21-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմը կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանից։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը:
«6 շունչ ենք. թոշակառու ծնողներս, 2 անչափահաս երեխաներս` 4, 5 տարեկան, ես ու կինս: Հայրս հիվանդ է` չի տեսնում, մայրս էլ հոդացավերով էր պառկած: Ես այդ ժամանակ տանը չէի: Երբ ահազանգ ստացա, որ տունը պաժառ ա ընկել, ամբողջ շենքն այրվում ա, չեմ հասկացել, ոնց եմ տուն հասել ու տեսել, որ ամբողջությամբ բռնկված ա տունը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի և առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները մարտի 19-ին, ժամը 17.00-ին, 1968 թ. ծնված Գուրգեն Մ.-ի տանը և կից շինություններում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 11 և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Անցնող խստաշունչ ձմեռը Շիրակի մարզում իր հետքը թողել է: Շատ երեխաների մոտ նկատվում են խնդիրներ՝ կապված վերին շնչուղիների հետ:
Մարտի 20-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի տներից մեկի 4 բնակիչները:
Մարտի 19-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և Մաշտոցի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Եղվարդի խճուղու սկզբնամասից, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Էդուարդ Հ.-ին:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:
Մարտի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հիշյալ դեպքի առթիվ քրեական գործի նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:
Ես անձերին չեմ շնորհել՝ ես շնորհել եմ այդ կառույցներին, որոնց անունն է Մատենադարան: Մատենադարանը մեզ համար տաճար է, և ես վստահ եմ, որ այդ երկու կառույցներն էլ, անցնելու է ժամանակ, և բոլորը մեծապես գնահատելու են: Դուք ինձնից ավագ եք, Ձեր փորձը մեծ է, Դուք շատ լավ գիտեք բոլոր հուշարձանների պատմությունը և գիտեք, որ կան հուշարձաններ, որ այսօր մենք համարում ենք մեր կյանքի բաղկացուցիչ մասը, որոնց սակայն նախկինում փնովում էին:
Մարտի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում տնակ է այրվում: Հրդեհը մարվել է ժամը 16.32-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2008 թ. ծնված Գարիկ Զ.-ն տնակի հարևանությամբ լուցկիով չոր խոտածածկ տարածք է այրել, ինչի հետևանքով հրդեհվել է նաև 1962 թ. ծնված Գագիկ […]
«Ես այդտեղ պատահաբար եմ գտնվել և ինձ մոտ ոչ ատրճանակ ա եղել, ոչ էլ: Մարդ են թեթեւ բրթբրթել են իրար, ես չեմ էլ իմացել, թե ինչի համար ա: Ընկերոջս քառասունքից դուրս եմ եկել, մտա խանութ, պատահաբար ականատես եմ եղել…ու ընենց չի, որ ինձ թշնամի կամ չգիտեմ ինչ մարդի են: Երկու կողմն էլ ինձ շատ մոտ հարազատ մարդիկ են, թիմակիցներ են»:
Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է Դաունի համախտանիշով: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ այս օրը նշվում է 2012 թվականից` Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու նպատակով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 03:20-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենան Սունդուկյան 37 տանից իրենց մոտ է տեղափոխել «աջ և ձախ վերջույթների դրսային այրվածքներ» ախտորոշմամբ 1992թ-ին ծնված Արարատ Բարսեղյանին, «դեմքի, ձեռքի և ազդրի այրվածքներ» ախտորոշմամբ՝ 1996թ-ին ծնված Մերի Բարսեղյանին, և «դեմքի, զույգ դաստակների այրվածքներ» ախտորոշմամբ՝ 1975թ-ին ծնված Նորայր Բաղդասարյանին: