Վրեժ Մարկոսյանը՝ կուտակայինի մասին. Ճիշտ կլինի, որ լինի ցանկությամբ, ոչ թե պարտադիր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանի մտափոխվել է. նա այլևս դեմ է կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրեժ Մարկոսյանը: «Ես մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ լինի ցանկությամբ. ոչ թե պարտադիր, այլ՝ ցանկությամբ»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ընդդիմության փաստարկնե՞րն են համոզել Ձեզ հակառակում, Վրեժ Մարկոսյանը պատասխանեց. «Չէ, չէ, ոչ թե ընդդիմության, այլ՝ ժողովրդի: Բողոքում են մարդիկ, ես էլ հիմա ասում եմ՝ թող ցանկությամբ լինի, ոչ թե պարտադիր»:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ ՀՀԿ-ական մյուս պատգամավորներն իր նման չեն մտափոխվում, չեն համոզվում, որ համակարգը բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Չգիտեմ, ամեն մարդ պետք է մտածի իր խղճով, իր խղճի առաջ: Ես կոնկրետ, որ մտածում եմ, որ իմ ժառանգորդները պետք է 40 տարով վճարեն… թող 40 տարի չլինի, թող 5 տարի լինի, 10 տարի լինի»:

Ճշտող հարցին, թե՝ կարծում եք, որ Կառավարությանը 40 տարով գումար վստահել չի՞ կարելի, Վրեժ Մարկոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, ես գտնում եմ, որ պետք է լինի կամավոր»:

Նա նշեց, թե կփորձի իր գործընկեր ՀՀԿ-ական պատգամավորներին էլ մտափոխել, որ նրանք էլ իր նման մտածեն:

Տեսանյութեր

Լրահոս