Մարտի 26-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով Աշտարակ քաղաքի կամուրջներից մեկից:
Հագին եղել է կապույտ կտորից բաճկոն, բրդյա սև վերնազգեստ, շագանակագույն անդրավարտիք, ձմեռային շագանակագույն կոշիկներ, կրում է սև կտորից գլխարկ՝ կեպի։ Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, նիհար կազմվածքով, ալեխառն մազերով, ներքին ատամնաշարերր՝ պրոթեզ։
Գործազուրկների բանակը Գյումրիում համալրել են նաև տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում` Որոտան գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Էջմիածնի 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դպրոցի դասասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և կռվել է նույն դպրոցի անչափահաս աշակերտի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնի աջակողմյան հատվածին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Ըստ տեղեկանքի՝ հետագայում այդ բժիշկը հարցաքննության ժամանակ նշել է, որ ընդհանուր վիճակը նկարագրելու ժամանակ ինքը նրա վրայից սպիրտի հոտ է զգացել, «իմ հարցերին քմծիծաղով ու կատակով էր պատասխանում», և ինքը մտածել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, այդ իսկ պատճառով արձանագրել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ ու անմիջապես կողքը դրել երկու հատ հարցական, միաժամանակ նշել, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է գալիս:
«Կլիմայի փոփոխությունը կարող է քառասուն տարով հետաձգել սովի դեմ պայքարը, իսկ մեր գլոբալ պարենային համակարգը ցավալիորեն անպատրաստ է հաղթահարելու այդ մարտահրավերը». ահազանգում է Օքսֆամը։
Շաբաթ օրը սովորականից մարդաշատ էր Արդվիի Սուրբ Հովհաննես եկղեցին:
Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ի՞նչ պատճառով են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում անկել խոզերը:
Գողթ գյուղում կատարված գողությունները բացահայտվեցին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Վանաձոր կատարած աշխատանքային այցի ժամանակ անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստների և իրավապահների հարաբերություններին:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները երեկ առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:
Ալավերդում մարտի 19-ից մեկնարկել է մաքրության ու բարեկարգման միամսյակը: Ալավերդու քաղաքապետարանն այս տարի էլ կոչ է անում բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցել քաղաքի մաքրման գործին:
Ավտոառևանգում` Էրեբունի թաղամասում:
Լոռու մարզում սկսված են ջրագծերի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: 2013- 2016 թվականների ընթացքում Լոռու մարզի շուրջ 15 համայնքներում`այդ թվում նաև Ալավերդի քաղաքում, նախատեսվում է ջրամատակարարման համակարգի բարելավում իրականացնել:
Գառնիկի քրոջ ամուսինը պատմել է, թե դեպքի նախորդ օրը հեռախոսազրույց են ունեցել նրա հետ: Ասել է, որ դիրքերում է, ծառայությունը շատ լավ է անցնում, բոլորին կարոտել է: Իսկ ծնողներից նոր հագուստ էր խնդրել: «Ասել է՝ փող հավաքեք, ինձ շոր առեք, թազա շոր, որ զինվորական շորերով չգամ տուն, էդ շորերը հագնեմ գամ: Հաջորդ օրը՝ հենց դեպքի օրը հայրը զանգել է առավոտյան, արդեն չի պատասխանել զանգերին, հետո իմացանք, որ էդպես է եղել, որ կրակել են»,- նշել է նա:
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 11.30-ին, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Էդվարդ Է.-ն:
Մարտի 24-ին, ժամը 16.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1977 թ. ծնված Մարատ Ս.-ին
Ցավակցում եմ, որ լիսկայական վայրի կամայականությունների մեջ թաղված լինելուդ պատճառով չես հանդգնում բարձրաձայնել իրական համոզմունքիդ մասին: Ինչպես ասում են՝ մեղքը քո վիզը:
Մարտի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստում քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանը, վերարտադրողական առողջությանը և գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված 33 ծրագրերը։
Հաշվի առնելով ոլորտի մասնագետների և բնապահպանների կարծիքները` նշված փոփոխությունը կհանգեցնի Սևանա լճի մակարդակի բացասական բալանսի, որը իր հերթին հակասում է Սևանա լճի մասին ՀՀ օրենքին: Նման խնդիր առաջացել է դեռևս 2008 և 2012 թվականներին, երբ հանրապետության տարածքում երաշտ էր: Դրա լուծման նպատակով հավելյալ ջուր է բաց թողնվել Սևանա լճից` այն հասցնելով մոտ 320 մլն մ3:
Համաձայն տեղեկատվությունը տարածած աղբյուրների, դրանք Երևանից են ուղակվել Գյումրի, քանի որ այստեղ, ըստ նրանց, իրացնելն ավելի հեշտ է:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ Արտակ Արամայիսի Հարությունյանը ազատվել է պաշտոնից՝ առողջական վիճակի պատճառով՝ անձնական դիմումի համաձայն:
Արդյունքում՝ 80-ամյա հիվանդ կինն իր միակ բնակարանը 2007 մարտի 2-ին նվիրել է ոչ թե մոտ 60 տարեկան իր հարազատ դստերը, ով, ի դեպ, տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ, այլ՝ հեռավոր ազգականին և 2008թ. փետրվարի 1-ին մահացել:
ՀՀ ոստիկանության աշխատակից Դ. Վ.-ի, քաղաքացիներ Ա. Ռ.-ի և Մ. Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Օպերայի և բալետի թատրոնը շարքային ՊՈԱԿ չէ. նրան մշակութային ոլորտում բացառիկ դեր է վերապահված: Աղվան Վարդանյանը հորդորեց մրցույթից առաջ մի պահ դադար առնել, վերաիմաստավորել Օպերայի թատրոնի դերն ու նշանակությունը, մասնագիտական-փորձագիտական խորը քննարկումներ անցկացնել, մշակել զարգացման հայեցակարգ, ապա նոր միայն առաջ գնալ:
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ` Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: