«Այս ծրագրի շրջանակներում հավաքագրվել են մանրամասն տվյալներ Նուբարաշենի գերեզմանոցի թունավոր թափոնների սահմանների, ծավալի և բաղադրության մասին, ինչը թույլ է տվել տալ ճշգրիտ գնահատական՝ շրջակա միջավայրին սպառնացող վնասների ռիսկայնության մակարդակի վերաբերյալ», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Ծեծի է ենթարկվել նախ 76-ամյա Կառլեն Սիմոնյանին և ապա նրա որդուն՝ 50-ամյա Կարեն Սիմոնյանին: Այս ամենը տեղի է ունեցել փողոցում Կարեն Սիմոնյանի ընտանիքի անդամների՝ կնոջ, երկու երիտասարդ աղջիկների և հարևանների աչքի առաջ:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մշակույթի տան մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդությամբ վարակվածը 50-նն անց տղամարդ է:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հանրությունը սպասվող թանկացման դեմ կրկին բողոք կազմակերպի, Կամո Արեյանն ասաց, թե չկա մի երկիր ու քաղաք, որտեղ որևէ ապրանքի կամ ծառայության գնի «մազաչափ» թանկացումն անգամ ոգևորությամբ ընդունվի։ «Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, դրսևորում են քաղաքացիական էմոցիա: Երբ օրենքը սկսվեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան»,- եզրափակեց նա։
2013թ. ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտման պահանջով այսօր ՀՅԴ-ականներն ու «Հրաչ Մուրադյան – արդարության պահանջ» հասարակական շարժումը բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց:
2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: Անցել է յոթ ամիս: Նախաքննությունը շարունակվում է, և այդ անարգ ոճիրը դեռևս չի բացահայտվել:
Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 27-ին բերման ենթարկված Քրիստինե Հ.-ն իրականում Նելլի Հ.-ն է:
Ինչպես էր լեյտենանտը վտանգելով կյանքը՝ փրկել 17-ամյա աղջկան:
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Նավասարդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:
Օրինախախտ վարորդները պատասխանատվության ենթարկվեցին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Նույն օրը, ժամը 02.00-ին, «Էրեբունի» Բ/Կ-ից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի «թիկնային մակերեսի կտրած արյունահոսող վերք, պարանոցի աջ կողմնային շրջանի կտրած-պատռած արյունահոսող վերք, պարանոցի և կզակի շրջանի քերծած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1960 թ. ծնված Ռուբեն Հ.-ին:
Նիստը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը զգուշացրեց, թե մարզպետին շատ հարցեր տալ պետք չէ, որովհետև վերջինս նորանշանակ է և շատ հարցերին չի տիրապետում։
Փաշինյանն էլ նայելով ձեռքի տակ եղած բյուջեի պաշտոնական տվյալներին, ապա Արագածոտնի մարզպետին ուղղելով իր խոսքը՝ ասաց. «Հիմա ստացվում է, որ ձեր աշակերտները գնացել են Սյունի՞ք»։
Նիկոլ Փաշինյանը 2014թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինպե՞ս է ստացվել, որ Լոռու մարզը աղքատության ցուցանիշով երկրորդն է ՀՀ-ում:
«Հրաչ Մուրադյան – արդարության պահանջ» հասարակական շարժումը եւ ՀՅԴ-ն այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտից կազմակերպում են երթ դեպի նախագահի նստավայր` Պռոշյան գյուղի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով:
Արդեն 14 տարի է՝ հայտարարված է, որ դրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը: Ինչո՞ւ չի կատարվում, էդ ի՞նչ բարդ բան է, որ այս ընացքում հասցրել եք մի քանի պռոեկտներ իրականացնել, բայց սա չեք կարողանում իրականացնել: Արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞
Ես ինքս մի քանի անգամ եղել եմ այս իրավիճակում և ականատես եմ եղել, թե ինչպես են աղջիկները, կանայք կռացած մնում հանրահայտ երթուղային տաքսիների մեջ: Քանի որ ասֆալտապատումը բյուջետային միջոցներով է կատարվում՝ ինչո՞ւ նպատակային չեն ծախսվում գումարները, որ քաղաքացիները սթրեսի չենթարկվեն: Թե՞ ուզում եք բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում:
Փոխքաղաքապետը նաև հորդորեց. «Կենդանակերպի ու գուշակության նշանների փիլիսոփայությունը գուշակեք այլ ուղղութամբ, այլ անձի շուրջ»: Նիկոլ Փաշինյանն էլ տեղից արձագանքեց. «Ո՞ւմ, Սերժի՞»:
«Նա քրեակատարողական հիմնարկներից մեկում է: Հիմա մի 4 հատ քրեակատարողական հիմնարկ ունենք, ինչ կարեւոր է, թե որ հիմնարկում է: Ցանկացած ընտանիքում էլ կարող է նման փորձանք լինել: Կարող էր նաեւ իմ տղան էլ վատ բան անել, բայց դա հո չի նշանակում, որ ես եմ վատ բան արել: Պետք չէ մոռանալ նաեւ, որ Յուրի Վարադանյանը մեր ազգի պարծանքն է եղել»:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնը համալրած ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին:
Իմ պաշտպանյալ Մարտին Ծերունյանին առաջադրվել է անհիմն, մեղադրանք նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պատճառաբանված չէ և առհասարակ անհասկանալի է թե ինչ հանցավոր արարք է կատարելու մեջ է նա մեղադրվում:
Մասնավորապես, Արամի փողոցի 32 շենքին հարող տարածքում՝ նախկին «Մանկական աշխարհի» պատի տակ, գործում է վճարովի ավտոկայանատեղի (վճարը՝ 200 դրամ): Համապատասխան աշխատողը վարորդներին պարտադրում է վճարել գումարը՝ նրանց տրամադրելով ՀԴՄ կտրոնը:
Կենցաղային իրեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք է տրամադրվել 1047 ընտանիքների, պարենային աջակցություն՝ 466 ընտանիքների։ Սիրիահայերն ընդգրկված են նաև քաղաքապետարանի սոցիալական ընդհանուր ծրագրերում. Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել են 259 քաղաքացիներ,«Գթության խոհանոցից» օգտվում են 43 սիրիահայեր։
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, ի տարբերություն նախորդ տարիների, 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անձամբ չի ներկայացել խորհրդարան, թեպետ նախապես հայտարարվել է, որ ընթացող ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ պետք է ներկայանար անձամբ ինքը։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին խորհուրդ տվեց պետական ապարատի կրճատումից չվախենալ։
Մենք ակտիվորեն մասնակցել ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հայցով դիմել է դատարան՝ տրանսպորտի գինը թանկացնելու անհիմն եւ ապօրինի որոշում կայացնելու մեղադրանք առաջադրելով Տարոն Մարգարյանին:
«Հայազն» կուսակցության երիտասարդական թևն իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին:
ՀՅԴ պատգամավորը հետարքրքվեց, թե ինչ տեսանկարահանման սարքերի ձեռքբերման մասին է խոսվում փաստաթղթերում: «Էդ ինչ է՝ գաղտնալսման սարքե՞ր են: Գաղտնալսելո՞ւ եք Կառավարությանը»,-հարցրեց նա