Բաժիններ՝

Ինչու է Մալախովը առանձնահատուկ վերաբերմունքի արժանացել՝ այցելելով փոքրիկ Սերյոժային. Պարզաբանում է Արմեն Մուրադյանը (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էր առանձնահատուկ վերաբերմունքի արժանացել ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը՝ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանին հիվանդանոցում այցելության ժամանակ: Դիտարկմանը, որ փոքրիկի հարազատներին չէին թողնում, իսկ տարբեր հեռուստաաստղեր կարողանում էին այցելել երեխային, նախարարն այսպես պատասխանեց.

«Մեր ամբողջ պայքարը լրատվական միջոցների հետ, եթե կարելի է այդպես ասել, նաև անդրադառնում էր այդ հարցին, որ մի աղբյուրից վերցնեն և չհերթապահեն մուտքի մոտ»:

Հարցին, արդյոք Մալախովի՞ց պետք է հայկական ԶԼՄ-ները տեղեկություն վերցնեին, Ա.Մուրադյանն ասաց. «Վերհիշյալ անձի հետ ինքս եմ զրուցել և խնդրել եմ, որ իրենք մուտք չգործեն հիվանդասենյակ և ապակու ետևից կարողանան նկարահանել»:

Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս