«Գրիբոյեդով» ակումբում` Կիսելյովի մասնակցությամբ քննարկվել է Գյումրիի ոճիրը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը  գրում է.  Նախօրեին Երևանում տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի՝ այս տարվա առաջին հավաքը: Հիշեցնենք, որ այս ակումբը գործում է կիսագաղտնի պայմաններում և Հայաստանի մշակութային ու քաղաքական գործիչների շրջանակներում հիմնականում իրականացնում Ռուսաստանի քարոզչությունը: Իսկ այդ ակումբը համակարգում է Կրեմլի քաղաքականության քարոզչության հրապարակային դեմքերից մեկը՝ Դմիտրի Կիսելյովը:

Նախօրեի հավաքին Դ. Կիսելյովի հետ միասին եղել է նաև ռուսաստանահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Շահնազարովը: «Ժամանակի» տեղեկություններով` այս հավաքի քննարկման հիմնական թեմաներից է եղել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ Գյումրիում կատարած ոճրագործությունը:

Երեկվա հավաքին քաղաքական ու մշակութային ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների հետ միասին ներկա են եղել այդ ակումբի անդամներ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը: Վ. Մանուկյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ մասնակցել է այդ հավաքին, բայց չցանկացավ մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկել: «Ճաշկերույթ է եղել կապված Կարեն Շահնազարովի այցի հետ»,- ընդամենն ասաց Վ. Մանուկյանը և չցանկացավ որևէ այլ բան ավելացնել:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս