Բաժիններ՝

«Ես անկեղծորեն համարում եմ, որ սա քաղաքական հարց չէ, հետևանքը կարող է քաղաքական լինել». Գևորգ Կոստանյանը՝ Գյումրիի դեպքերի մասին

«Ես անկեղծորեն համարում եմ, որ սա քաղաքական հարց չէ: Հետևանքը կարող է քաղաքական լինել, բայց սա իրավական հարց է»,- այսօր ԱԺ-ում Գյումրիում տեղի ունեցած դեպքերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ իրավական տիրույթում հարցը լուծելուց հետո միայն կարող ենք քաղաքական հարցեր բարձրացնել:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմանը, թե այս քննարկմանը պետք է ներկա լիներ ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը, քանի որ այս հարցը հենց այդ տիրույթում է, Գ. Կոստանյանն ասաց, թե իր փոխարեն կարող էր ներկա լինել ցանկացած պաշտոնյա, քանի որ այս հարցը բոլորին է առնչվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031