Գևորգ Կոստանյան. «Հանցավոր վարքագիծը ավարտվել է ՀՀ-ում կատարված հանցանքով, բայց սկսվել է ՌԴ իրավազորության տակ գտնվող տարածքից»

Ազգային Ժողովում Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքով լսումների ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը մեջբերեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1997թ. կնքված պայմանագիրը, որի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների դեպքում կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները: Նա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ձերբալակումը, կալավանորումը, նախաքննությունը վերաբերո՞ւմ են սրան:

Գևորգ Կոստանյանն ի պատասխան ասաց, թե միանշանակ  է, որ ՀՀ տարածքում հանցագործության կատարման դեպքում  կիրառելի է ՀՀ օրենքը: Միաժամանակ, նրա խոսքով՝ գործ ունենք նաև այդ պայմանագրի 5-րդ հոդվածի հետ, որը սահմանում է, որ զինվորական հանցագործությունների կատարման  դեպքում կիրառելի է ՌԴ օրենսդրությունը.

«Այս առումով մենք ունենք երկակի ենթակայություն: Եթե հանցագործությունը կատարեր միայն ՀՀ տարածքում, այսինքն՝ նա օրինական ճանապարհով գտնվեր ռազամական բազայից դուրս և այն հանցագործությունը, որը կատարեց, կատարեր ՀՀ տարածքում, դա մինաշանակ մեր յուրիդիկցիայի հարց էր անկախ ամեն ինչից: Դա չէր քննարկվում: Խնդիր առաջացավ, որ վերջինիս հանցավոր վարքագիծը ավարտվել է ՀՀ-ում կատարված հանցանքով, բայց սկսվել է ՌԴ իրավազորության տակ գտնվող տարածքից: Այսինքն՝ սկսել է 5-րդ հոդվածով նախատեսված խնդրից, հետո նոր դարձրել է 4-րդ հոդված: Եվ դրանով պայմանավորված արդեն կիրառվում են պայմանագրի մյուս դրույթները, որտեղ արդեն սահմանում է, որ կողմերի իրավասու մարմինները արդեն որևէ փուլում կարող են քննարկել միմյանց վարույթներ փոխանցելու հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս