Գ. Կոստանյանը դեռևս չգիտի՝ ո՞վ պետք է հաստատի Վալերի Պերմյակովի մեղադրական եզրակացությունը, որ դատարան պետք է գործը ուղարկվի
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե ով պետք է իրականացնի Վալերի Պերմյակովի գործի քննությունը:
Ի պատասխան՝ Գ. Կստանյանը հայտարարեց. «Ո՞վ պետք է հաստատի Վալերի Պերմյակովի մեղադրական եզրակացությունը, որ դատարան պետք է գործը ուղարկվի: Մինչ այս պահը մենք քննարկում էին, թե անձը հանձնվելու է, թե ոչ, երբ և այլն:
Բա գործի վարո՞ւյթը: Անձի հանձնման, տեղափոխման, փոխանակման հարցերը և վարույթի փոխանակման հարցերը դրանք տրամագծորեն տարբեր հարցեր են: Այո, երբ մենք հասնենք այդ փուլին, այս նույն 1997թ. կնքված պայմանագիրը սահմանում է, որ կողմերը քննարկում են քրեական վարույթների փոխանցման հարցերը, երբ հասավ համապատասպան փուլին: Երբ մենք կունենանք անհրաժեշտ ապացուցողական բազա թե ՀՀ-ում կատարվող բոլոր հանցագործությունների բացահայտման, մեղավոր անձանց հայտնաբերման, թե ռուսական իրավազորության տակ գտնվելու ժամանակահատվածում հանցագործությունների բոլոր հանգամանքները, այդ ժամանակ կքննարկենք վարույթների փոխանակման հարցերը՝ որ երկրից որ երկիր պետք է փոխանցմվի քրեական վարույթը և հետևաբար՝ դրան հաջորդող բոլոր հարցերը: Սա այս փուլի քննարկման հարց չէ, բայց սա ևս պետք է քննարկել: Բայց այս փուլում դժվար է ասել»: