Գևորգ Կոստանյան. «Ներողություն եմ խնդրում և՛ ձեզանից, և՛ հանրությունից»

«Ներողություն եմ խնդրում և՛ ձեզանից, և՛ հանրությունից, որ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ չեմ չտվել, որովհետև կա նախաքննության գաղտնիք»,- ամփոփելով Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ ԱԺ լսումները՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա վստահեցրեց, որ գործն ամբողջությամբ գտվում և գտնվելու է իր հսկողության տակ: Միաժամանակ Գ. Կոստանյանը նշեց, թե պատրաստ է քննարկել հարցերը ցանկացած քաղաքացու, քաղաքական ուժի հետ. «Կարող եմ էլի Ազգային ժողով գալ, երբ ուզեք, երբ նման որոշում կայացվի»:

«Այո, ես քննադատությունն էլ եմ ընդունում, ողջամիտ քննդատությունն էլ շատ կարևոր է, դա անհրաժեշտություն է, ոչ թե կարևոր է: Բայց եկեք թե կոռեկտության, թե ողջամտության սահմաններում համագործակցենք իրար հետ»:

Տեսանյութեր

Լրահոս