
«Մերսեդեսը» 6 մետր սահել է ձորը

Ապրիլի 23-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 26-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33 VS 417 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Խ., ծնվ. 1977 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 6 մետր սահել դեպի ձորը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն