
Սերժ Սարգսյան. «Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում». panorama.am

panorama.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանն ասել է, թե տարիներ շարունակ քննարկվում է, թե մեր մակերեսային հոսքի որ տոկոսն է օգտագործվում մեր ժողովորի կողմից, որ տոկոսն է գնում Ադրբեջան: «Փոխանակ կազմակերպենք այդ ցանցը, որպեսզի Ադրբեջան ջուր չգնա կամ մինիմալ գնա, ավելացնում ենք Սևանի հոսքը»,- ասել է նա:
Ժողովին ներկա նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան ասել է, որ Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում. «Ազգային ժողովը Սևանի մասին ընդունել է օրենք, որով նախատեսված է, թե ամեն տարի ինչքան ջուր պետք է բաց թողնվի: Հիմնավորումները կատարել է Գիտությունների Ազգային ակադեմիան: Այդ հիմնավորումները նկատի ունենալով, կառավարությունը, Ազգային ժողովը նախատեսել են ֆինանսական միջոցներ, ներդրումներ են արել ու այդ ծրագրով առաջ ենք գնում: Մենք այդ ծրագրից բավականաչափ առաջ ենք անցել: Եթե պրոբլեմներ են առաջացել կապված բնակլիմայական պայմանների հետ, ինչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտավայրը ջուր չունենա, այս տարի բերք չունենա, ինչ է հարյուր խորանարդ մետր ջուր չվերցնենք ավելցուկից, որ կուտակել ենք: Այդ դեպքում ամեն ինչ փակենք, հանք, ջուր չօգտագորենք, ասենք այս ամենը պահենք վաղվան, կարող է պետք գա: Ամեն ինչ պետք է օգտագործել խնայողաբար, այնպես, որպեսզի վնաս չհասցվի: Իհարկե, պետք է սերունդների մասին էլ մտածել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի մեր երկրի զարգացումն առանց վնաս հասցնելու»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: