Երկու օր է՝ հաց չենք կերել. 500 դրամ է պետք՝ կնոջս ցավերը մեղմելու համար. galatv.am
«Երկու օր է՝ հաց չենք կերել»,- սա գյումրեցի թոշակառու Խաչատուր Հայրապետյանի անկեղծ խոստովանությունն է: Բայց ըստ նրա՝ հիմա ավելի կարեւոր է «500 դրամ գտնել», որ կարողանա մեղմել կնոջ ցավերը: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:
Խաչատուր Հայրապետյանը եւ կինը՝ Թերեզա Աննախասյանը, արդեն երկար տարիներ ամուսիններն են, համատեղ ամուսնությունից երեխաներ չունեն եւ ապրում են միայն իրենց ծերության թոշակով: Արդեն 4 տարի է՝ զրկված են նաեւ աղքատության նպաստից: Խաչատուր Հայրապետյանի ասելով՝ շատ է դիմել խնդրանքով, որ վերականգնեն նպաստը, սակայն մերժել են:
«Ինձ ասում են՝ աղջիկ ունեք, ով արդեն վաղուց չափահաս է եւ ի վիճակի է ձեզ պահելու, սակայն չեն ուզում հասկանալ, որ աղջիկս 5 տարուց ավելի է, ինչ լքել է այս շեմը»: Խաչատուր Հայրապետյանը պատմեց՝ Թերեզան իր երկրորդ կինն է, ումից երեխա չունի, իսկ աղջիկը՝ Օհաննան, առաջին կնոջից է, որի հետ ապրել է ընդամենը 7 տարի եւ բաժանվել է:
«Վարքը լավը չէր, դրա համար չկարողացա հանդուրժել… հիմա աղջիկս էլ է մոր նման դարձել, եւ իրանից ոչ մի տեղեկություն մինչ օրս չունեմ»,-ասում է Խաչատուրն ու սեւացած ձեռքերով սրբում տամուկ աչքերը:
«Կորցրել եմ հավատս թե Աստծո, թե մարդկության, եւ թե բարերարներ կոչվածների հանդեպ, արդեն 2 օրից ավելի հաց չեմ կերել: Կինս անկողնային հիվանդ է, դիմեցի բժշկի, փող չունեմ, խնդրեցի ասի գոնե մի դեղի անուն գրեք՝ առնեմ: Բժիշկը ասաց՝ ցավազրկող գնիր ու մի կրեմի անուն տվեց, բայց չմտապահեցի: Կնոջս հիվանդությունը կոչվում է կարմիր քամի: Չգիտեմ՝ դա ինչ է, բայց էդպես են ասում, ուժեղ ցավեր ունի ձեռքերի շրջանում: Իջա դեղատուն, խնդրեցի՝ վերցնեմ դեղը, թոշակիս վճարեմ, սակայն մերժեցին»:
Իսկ մեր՝ իրենց տանը գտնվելու պահին կինը լուռ հեկեկում էր իր ցավերի մեջ՝ դարձյալ բողոքելով եւ Աստծո, եւ մարդկության դեմ: Խաչատուրի հավաստմամբ՝ իրենց թաղամասի բոլոր խանութներում ճանաչում են եւ սովորաբար մերժում:
«Ոչ մեկն էլ ոչ մի բան չեն տալիս, չգիտեմ՝ ինչու են մեզ մերժում, մեզ չեն վստահում, բայց ես էլ եմ մարդ եւ կարող եմ գոնե ամսվա մեջ մեկ անգամ վճարեմ»,- դժգոհում է ծերունին: Ամուսինների թոշակը ընդամենը 28,000 դրամ է, իսկ Խաչատուրը երկար տարիներ՝ մոտ 42 տարի, աշխատել է Լենինականի կաթի գործարանում, այնուհետեւ գուլպա-նասկեղենի ֆաբրիկայում՝ որպես բանվոր: Նա ասում է, որ ամեն անգամ իր անցյալը հիշելիս չի հաջողվում զսպել հուզմունքը.
Ամբողջությամբկարողեքկարդալսկզբնաղբյուրկայքում: