
Փլուզում` Լոր գյուղում

Ապրիլի 23-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Սյունիքի մարզի Լոր գյուղի 3-րդ փողոցի Վ. Գ.-ին պատկանող թիվ 35 երկհարկանի տան արտաքին պատը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (10×8մ) արտաքին պատից 24 քմ, որը վնասել է նաև տանը կից չշահագործվող անասնագոմից (3×7) 6 քմ հատվածը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն