Հայաստանը հպարտ է. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ատլետիկո»-«Չելսի» առաջին խաղի ժամանակ, որ երեկ երեկոյան տեղի ունեցավ Մադրիդում, մարզադաշտի բավականին տեսանելի տեղում՝ դարպասի ետևի մասում, Հայաստանի դրոշ էր պարզած՝ հետևյալ գրառմամբ «Հայաստանը հպարտ է»:

Նման գրությունը յուրօրինակ պատասխան էր այն փաստի, որ Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները մարզաշապիկների վրա կրում են «Ադրբեջան» գրությունը, քանի որ Ադրբեջանը հովանավորում է այդ թիմին: Ափսոս սակայն, որ Հայաստանի դրոշի վրա գրառում արած մեր հայրենակիցները թյուրիմացաբար թարս էին արել գրությունը, և ստիպված էին թարս պահել մեր դրոշը՝ ծիրանագույն, կապույտ, կարմիր հերթականությամբ` գրությունը ընթեռնելի դարձնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս