Ապրիլի 30-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, վիճաբանություն կատարելու համար, բաժին են հրավիրվել 1958 թ. ծնված Հարություն Հ.-ին և 1969 թ. ծնված Դավիթ Մ.-ին:
Ապրիլի 28-ին արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի տրամադրել էր նոտարների որակավորման վկայական: 168.am-ի տեղեկություններով, նրանցից մեկը՝ Իննա Շահնազարյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի կինն է, ով նոտար է աշխատելու Բաղրամյան փողոցի վրա տեղակայված ամենահին նոտարական գրասենյակում:
Համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը 168.am-ին փոխանցեց, որ դեպքը կանխվել է: Համայնքի ղեկավարի խոսքով՝ տղամարդը երեխային գրկել, նստել էր քարի մոտ, սակայն նրանց հաջողվել է դուրս բերել տարածքից:
Նունե Սարգսյանի հետ կատարվածը ցնցել է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաև տյումենցիներին։ Նրանք սոցցանցերի միջոցով իրենց վրդովմունքն են հայտնում միջադեպի վերաբերյալ։
«Բայց երկու էրնեկ մեզպեսների համար չի լինում, նպաստս կտրեցին, պատճառաբանում են, որ ես բարձր աշխատավարձ եմ ստանում, ու հիմա չգիտեմ՝ էդ փողով տնակիս վարկը փակեմ, հացով ապահովեմ երեխաներիս, հագուստ գնեմ, թե կոմունալ վարձերը տամ»:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ահաբեկչությունից հետո մոտ 2 ժամ Նաիրիի հետ զրուցած Տիգրան Նազարյանն իրականում հրաշալի հասկանում էր, թե ինչի համար է ինքը համարվում կարևորագույն վկա:
Աշխատավոր, պայքարող եւ արժանապատիվ հայեր, այսօր մայիսի 1-ն է՝ հպարտ եւ ազնիվ աշխատավորների համերաշխության եւ միասնության համաշխարհային տոնը: Հրավիրում ենք միանալու այսօր երեկոյան կայանալիք շնորհավորական իրազեկման ակցիային:
Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը` ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան: Քրտնաջան աշխատանքն ու բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռեւս մեր նախնիների մոտ:
Օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով երեք ամսում մեկնել է 511 հազար 53 մարդ, ժամանել՝ 479 հազար 219-ը:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները:
Ապրիլի 29-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա:
«Ես ասել եմ ՝ դե ֆակտո, այո՛: Իսկ դա էլ բավական է, որ երկրի վարչապետը նման արտահայտություն է արել»,– ասաց Հովիկ Աբրահամյանը:
Դրանք վաճառող կինը պատմել է, որ բենզինն իրեն տրվել է աշխատավարձի փոխարեն: Մեկ լիտրը փողոցում նա իրացնում է 400 դրամով:
Ըստ նախնական տվյալների` ՀՀ քաղաքացի 1977 թ. ծնված Ա. Մ.-ը տեղում մահացել է:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հայկ Պ.-ն:
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ և առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին:
Ապրիլի 29-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 28/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ:
Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում: Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այնպիսի բարձր կարգի պրոֆեսիոնալի հետ, ինչպիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Շատ եմ կարևորում փորձառությունը, որ ստացա դիվանագիտական գործունեության ընթացքում և մասնագիտական ու անձնային շփումները, որ ունեցա դիվանագիտական ոլորտում աշխատող իմ գործընկերների հետ:
Սիզավետի բնակիչները հողի հարկը չեն մուծել: Համայնքապետն էլ որոշել է անպարտաճանաչ հողօգտագործողներից դատական ճանապարհով գումարը գանձել:
Ապրիլի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ավտոշուկայի արգելաձողի կրպակի մոտ փամփուշտ և նռնակ է թողնում:
Մայիսի 1-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Մեկ այլ հրամանագրով Հ. Մանուկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, հանրապետական նշանակության (Հ-14) Երևան-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել կամրջի ծածկի սալերի նստվածք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արթուր Ղ.-ն:
Ասելով հո չի՞, բոլորս հետեւել ենք ընտրություններին: Ամեն ինչը օրինականության սահմաններում ա արվել: Ես մի հատ ուզում եմ իմ հարցը տամ՝ էդ ո՞ւմ հետաքրքրությունն ա, ո՞ւմ շահն ա էսօր, որ Օպերայի թատրոնը չաշխատի: Ո՞վ ա ուզում: Այսինքն, մեր հասարակությանը, բոլորին ավելի ձեռ ա տալիս, որ, երբ պրոբլեմներ են լինում, լուծումներ չստանան:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ն. Ս Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի հետ: