
Գյումրու փողոցներում անհայտ ծագման բենզին են վաճառվում

tsayg.am-ը գրում է. Գյումրու փողոցներում անհայտ ծագման բենզին է վաճառվում: «Ազդարար» լրատվականի մեր գործընկերները գնացել են հնչած այս ահազանգի հետքերով:
Նշված հասցեից, Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Ավստրիական մանկական հիվանդանոցի մերձակա հատվածից ձեռք են բերել տարբեր տարաների մեջ լցված այս հեղուկը, որը վաճառվում է որպես բենզին:
Դրանք վաճառող կինը պատմել է, որ բենզինն իրեն տրվել է աշխատավարձի փոխարեն: Մեկ լիտրը փողոցում նա իրացնում է 400 դրամով: Ինչպես նշել է ահազանգի հեղինակը, գնած բենզինն օգտագործելուց հետո մեքենան հնարավոր չի եղել շահագործել ըստ նրա դրա մեջ եղած ջրի մեծ քանակությամբ պայմանավորված: Այրվու՞մ է արդյոք մեր գործընկերների ձեռք բերած բենզինը: Մեծ ջանքերի դեպքում անգամ հնարավոր չի եղել ոչ թե կրակ, անգամ բոց ստանալ: