Բաժիններ՝

Տիգրան Մուկուչյանի կինը նոտար է նշանակվել, իսկ Էմմա Շաբոյանն անցել է թոշակի

Ապրիլի 28-ին արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի տրամադրել էր նոտարների որակավորման վկայական: 168.am-ի տեղեկություններով, նրանցից մեկը՝ Իննա Շահնազարյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի կինն է, ով նոտար է աշխատելու Բաղրամյան փողոցի վրա տեղակայված ամենահին նոտարական գրասենյակում:

Վերջինս համարվում է Հայաստանի ամենաեկամտաբեր նոտարական գրասենյակը: Ի դեպ, օրերս աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև Երևանի ամենափորձառու նոտարը՝ Էմմա Շաբոյանը: Վերջինիս տեղն աշխատելու է իր օգնական Ատոմ Հայրապետյանը, ով նույնպես նոտարի որակավորման վկայական է ստացել 2 օր առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս