ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի տրամադրել է նոտարների որակավորման վկայական:
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն նրանք ձևավորվող կառավարությունից, ստացանք նմանատիպ պատասխաններ. «Աստված էլ բեթարից ազատի, ոչ մի սպասում չունեմ: Բացի բացասականից, ոչ մի դրական սպասում չունեմ»: «Դե ի՞նչ սպասելիք ունենամ: Խոստանում են լավ բաներ, բայց դեռ չի երևում», «Ոչ մի սպասելիք: Էդ նոր կառավարություն չի, դա հին կառավարության խայտառակ տեսակն է: Ոչ մի բան չի փոխվելու, իսկ ինչ էլ որ փոխվի, գնում է դեպի վատթարագույնը: Սա վերջն է արդեն»:
Նշանակվել են տուգանքներ 2.33 մլն. ՀՀ դրամի չափով: Արագ արձագանքման խնբի հայտնաբերած բնապահպանական օրենսդության խախտման ևս չորս դեպքի համար սահմանվել է 250.0 հազ.դր.վարչական տուգանք և հաշվարկվել 202.0 հազ. դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը նշեց, որ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին նվիրված այս միջոցառումն ուներ կարևոր նշանակություն, քանզի ապագա սերնդի դաստիարակման համար նա հանդիսանում է յուրօրինակ ազգային կերպար, մարդ, ով կիսատ թողելով ուսումը և գրիչը փոխարինելով զենքով` մեկնեց պաշտպանելու իր հայրենիքը և կյանքն անգամ չխնայեց հայրենիքի ազատագրման համար:
Խոսքը վերաբերում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի սահմանած ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին՝ գրականության բնագավառում, որին այս տարի մասնակցել եմ և պնդում եմ, որ իմ ներկայացված ութ օրինակ գրքերից ո՛չ մեկը չի ընթերցվել: Ո՛չ մի թերթ: Ո՛չ մի տեղեկություն չեմ ստացել մրցույթի ավարտի կամ դադարեցման մասին, և գրքերը այնտեղ էլ կփտեին, եթե նախաձեռնություն չցուցաբերեի դրանք հետ ստանալու:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, յուրացման` 2, սպանության, գողության և խարդախության 1-ական դեպք:
Տեսանյութը վերնագրված է «Հայաստանի կոտրվող ողնաշարը», նկարահանվել է սիրողական տեսախցիկներով և պատրաստվել բացառապես կամավորական ջանքերով: Տեսանյութում ներկայացված փաստերի հիմքում պաշտոնական տվյալներն են, որոնք հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու համար:
Սամվել Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ֆելիքս Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով:
Ապրիլի 26-ին, ժամը 21:30-ին Գյումրիում հնչած կրակոցների գործով դեռեւս բերման ենթարկված անձինք չկան՝ չնայած որ, ինչպես ոստիկանությունից են վստահեցնում, օպերատիվ-հետախուզական ակտիվ աշխատանքներ են տարվում:
Yerkir.am-ի հետ զրույցում Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը հաստատել է այդտեղեկությունը: «Տևական բանակցություններից հետո հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնատերերից է Արթուր Բաղդասարյանը»,- ասել է նա:
Կոնֆերանսի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով կարևորեց կոնֆերանսի դերակատարությունը` քայքայիչ պաշտանմունքների և արատավոր բարքերի կանխանգելման ուղղությամբ համակարգված քայլերի և նախաձեռնությունների ներկայացման, դրանց հակազդման արդյունավետ միջոցների մշակման գործում:
Ապրիլի 28-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարը նախ հետևել է անձնակազմի վերկացին և առավոտյան մարմնամարզությանը:
Պարզվել է, որ թիվ 9 շենքի բնակիչներից մեկը ընկել է 5-րդ հարկի պատուհանին կից ինքնաշեն պահածոների արկղի վրա:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանին տեղեկացվել է, որ ավարտվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի համայնքային նշանակության խորքային հորերի հաշվառման աշխատանքները:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարանում Արգիշտի Կիվիրյանի գործով հարցաքննվեց ոստիկան Վարազդատ Ալեքսանյանը:
Գոտիավորման նախագիծն այն փաստաթուղթն է, որի հիման վրա Երևանի վարչական շրջաններում տրվում են հողամասեր, ինչպես նաև շենքերի ու շինությունների կառուցման թույլտվություն:
Ապրիլի 28-ին, ժամը 14.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից:
Ապրիլի 22-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանը, ով 2011թ. նոյեմբերին որպես տնօրեն աշխատանքային պայմանագիր է կնքել Ձեզ հետ ու անցած 2,5 տարիների ընթացքում հասցրել է թ.70 ՊՈԱԿ-ի կնիքով իրականացնել տարբեր անօրինական ֆինանսական գործարքներ, որոնք հակացուցված են ուսումնական հաստատության տնօրենի համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Սոնիկ Առաքելյանին, որը տեղում մահացել է:
Ռուսաստանում ապրիլի 21-ին ձերբակալված «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանը` նույն ինքը` Արտյոմ Սարատովսկին ընդամենը մեկ-երկու ամիս առաջ է կնքվել «օրենքով գող»:
Համաձայն թաքնված տեսախցիկների նկարների եւ դաշտային մոնիտորինգի տվյալների ընձառյուծի որսատեսակների (բեզոարյան այծերի, Հայկական մուֆլոնների) քանակը նույնպես աճել է:
Այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց «S.O.S. Սևան» նախաձեռնությունը կազմակերպել էր բողոքի ակցիա` ընդդեմ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերի հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու» օրենքի նախագծի:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերն անցած օրերին մի շարք թռիչքներ են կատարել հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով։
«Ցավոք, մինչ այժմ մեր քաղաքում խաչքար չկար, և ես ուրախ եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նվերը լրացրեց այդ բացն ու մենք արդեն խաչքար ունենք, որը ոչ միայն հոգևոր, այլև մշակութային մեծ արժեք է»:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ժամը 19.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով, կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Խաչիկյանը, մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, յուրացրել են ընդհանուր առմամբ՝ 260 մլն 956 հազար 681 դրամի կենսաթոշակ։
Ապրիլի 27-ին, ժամը 18:26-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Գյումրու Մուշ 2/2 թաղամասի թիվ 65 շենքի բակում: